Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շախմատաձև տեղ զբաղեցնելու պարտադիր կարգը չեղյալ է հայտարարվել

09.15.2020


Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի թատրոններում, համերգային դահլիճներում և կրկեսներում չեղյալ է հայտարարվել հանդիսատեսներին շախմատաձև նստեցնելու պարտադիր կարգը: Այդ մասին տեղեկացնում է «teatral-online.ru»-ն:

Նախկինում հանդիսասրահում մեկ բազկաթոռ շրջանցելով տեղ զբաղեցնելու կարգը կատարվում էր Ռոսպոտրեբնադզորի Պետերբուրգի վարչության որոշմամբ: Հիմա այս գերատեսչության հետ համաձայնեցվել է մշակութային հաստատութուններում անվտանգությունը պահպանելու նոր կարգ:

Նշենք, որ նոր կարգը հանդիսասրահ մտնելու համար չի վերացրել մարդկանց կողմից դիմակ կրելու և հաստատություն մտնելիս նրանց ջերմաստիճանը չափելու պարտադիր լինելը:

Ռոսպոտրեբնադզորը նաև առաջարկում է հրաժարվել երգչախմբերից և այնպիսի տեսարաններից, որը ենթադրում է 70 և ավելի մարդկանց համատեղ ներկայություն: Բացի այդ, բոլոր մշակութային հաստատություններում 15 օրը մեկ պետք է անցկացվի բոլոր աշխատակիցների կորոնավիրուսի տեսթավորում:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 608 անգամ