Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ելենա Ամիրբեկյանն անդրադառնում է սիրո լուսավոր և երջանիկ կողմերին

09.24.2020


Մոսկվայում ապրող և աշխատող երաժիշտ և արտիստուհի Ելենա Ամիրբեկյանը «Դրամատիկական արվեստի դպրոց» թատրոնում շուտով կներկայացնի «Պաստորալներ կամ Կուպիդոնի արարքները» համերգ- ներկայացումը: Այդ մասին տեղեկացնում է «teatral-online.ru»-ն:

Այս թեթև, խաղարկային, ազատ ընթերցմամբ բեմադրությունը նվիրված է սիրո լուսավոր և երջանիկ կողմերին և ընդգրկում է բավականին ընդարձակ ժամանակային տարածք:

Հանդիսատեսին կներկայացվի 11-ից 19-րդ դարերի միջակայքում ապրած ամենատարբեր բանաստեղծների գործեր , որոնք արտիստները կներկայացնեն այդ նույն ժամանակային հատվածում ապրած կոմպոզիտորների երաժշտության ուղեկցությամբ:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ:

Ելենա Ամիրբեկյանը Մոսկվայի թատերական արվեստների պետական ինստիտուտի մանկավարժ է, «Դրամատիկական արվեստի դպրոց» թատրոնում հանդես է եկել մի քանի երաժշտական-բանաստեղծական նախագծերով:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 765 անգամ