Անդունդը երևակայականի և իմացության, տեսողության և հասկացության միջև10.22.2020
Մանկության շրջանում կուրացած Մոլլի Սուինին 40 տարի ապրել է երջանիկ «մաքուր զգայությունների աշխարհում, մինչև որ ամուսինը՝ Ֆրենկը, անիմաստ հրապուրանքների երկրպագուն, չի ստիպում նրան տեսնել։ Վիրահատությունը կատարում է բժիշկ Ռայսը, որը անհաջողակ լինելով սիրո մեջ, պատրաստ է դրա փոխարեն ռևանշի հասնել գիտության մեջ։ Նրան հաջողվում է բուժել կույր Մոլլիին։ Բայց ապրել տեսնողների աշխարհում, նա չի վարժվում և․․․ չի ցանկանում․․․ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը` հղում անելով ««РИА новости»-ին։
Մոսկվայի «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնում կայացել է իռլանդացի դրամատուրգ Բրայան Ֆրիլի «Մոլլի Սուինի» պիեսի հիման վրա ռեժիսոր Իվան Պոպովսկու բեմադրության պրեմիերան։
« «Մոլլի Սուինին» յուրաքանչյուրին կստիպի մտածել, մտորել, փակել աչքերը և տեսնել»,֊ ասել է ռեժիսորը։
Այս պիեսը իռլանդացի հեղինակի ամենակամերային և ինքնատիպ ստեղծագործություններից է։ Այնտեղ երկխոսությունները բացակայում են։ Այն կազմված է միայն մենախոսություններից։ Այստեղ գլխավորը հանգեցվում է մի պարզ բանաձևի․ «տեսնել, դեռ չի նշանակում հասկանալ»։ Դա գործնականում նշանակում է, որ հաճախ տեսողությունը կարող է խանգարել թափանցելու իրերի, իրադարձությունների, հարաբերությունների էության մեջ։
«Ժամանակը, երբ մարդիկ ավելի ու ավելի քիչ են միյանց հետ կենդանի շփվում։ Ես հիմա չեմ խոսում աղետալի իրավիճակի մասին, որի մեջ հայտնվել ենք։ Բայց, ընդհանրապես այս դարը, վերջին տասնամյակը, դա կարծես ավելի ու ավելի է մարդկանց հեռացնում միմյանցից՝ ավելի ու ավելի քիչ է ուղիղ շփումը, ավելի ու ավելի քիչ են հպումները, ավելի ու ավելի քիչ են ջերմ հայացքները։ Ամեն ինչ առավել հաճախակի է դարձել ապակու միջով․․․»,֊ նշել է Իվան Պոպովսկին։
Մոլլին հայտնվում է հոգեբուժարանում։ Բժիշկ Ռայսը դառնում է հարբեցող։ Ֆրենկ Սուինին մեկնում է Աբիսսինիա՝ կյանքի ուսումնասիրությունը շարունակելու։ Իսկ մարդու մասին ճշմարտության որոնումը այդպես էլ մնում է, ընդամենը, որպես երևակայականի և իմացության, տեսողության և հասկացության միջև առկա անդունդը հաղթահարելու ևս մի փորձ։