Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեկ դերասանի հիվանդությունը տապալել է 8 ներկայացում

11.04.2020

Մոսկվայի Երմոլովայի անվան դրամատիկական թատրոնում չեղյալ են համարել նոյեմբերին հայտարարված բոլոր այն ներկայացումները, որոնց գլխավոր դերում հանդես է գալիս դերասան Օլեգ Մենշիկովը: Ասենք, որ խոսքը խաղացանկային 8 ներկայացումների մասին է: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին:

Թատրոնը և նրա հանդիսատեսն այս անհարմար վիճակում հայտնվել են դերասանի հիվանդության պատճառով, որն, ըստ ամենայնի, այդ ներկայացումներում փոխարինող պարզապես չունի:

Թատրոնը հայտարարություն է տարածել բոլոր տոմսերը հանդիսատեսներից ետ ընդունելու և նրանց փողերը վերադարձնելու մասին: Իսկ էլեկտրոնային եղանակով վաճառված տոմսերի արժեքը հանդիսատեսների բանկային հաշվեհամարներին կփոխանցվեն ավտոմատ կարգով:

Նոյեմբերին հայտարարված մյուս ներկայացումների ցուցադրությունը կշարունակվի ըստ նախապես հայտարարված գրաֆիկի:

Ասենք, որ, այս օրերին, Ռուսաստանի մայրաքաղաքի թատերական կյանքի բնականոն ռիթմին վերադարձի հիմնական խոչնդոտը կապված է COVID 19-ի ակտիվացման և հիվանդացության բարձր ցուցանիշի հետ: Այդ նույն հիմնավորմամբ Մոսկվայի մշակութային կյանքի առաջատար մեկ այլ հաստատություն՝ «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնն հանդիսատեսի առջև իր դռները փակել է ընդհանրապես՝ մինչև նոյեմբերի 16-ը:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 827 անգամ