Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արմեն Ջիգարխանյանի թատրոնը փնտրում է նոր գեղարվեստական ղեկավար

11.23.2020


Արմեն Ջիգարխանյանի դրամատիկական թատրոնը դիմել է Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտին, իր նոր գեղարվեստական ղեկավար Սերգեյ Գազարովին նշանակելու և թատրոնը հայ մեծ դերասան Արմեն Ջիգարխանյանի անունով կոչելու խնդրանքով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ» – ին:

Գազարովի թեկնածությունը հաստատությունը ղեկավարելու համար առաջացել է պատահական, սակայն արժանացել է թատերախմբի և ողջ կոլեկտիվի հավանությանը: Այդ մասին տեղեկացրել են թատրոնից և նշել, որ «վերջին ժամանակաշրջանում լուրեր են տարածվել, որ ինքը՝ Արմեն Բորիսովիչն, է ցանկացել, որ նա աշխատի թատրոնում»:

Գազարովը հայտնի ռեժիսոր է և կոլեկտիվում կարծում են, որ թատրոնը Ջիգարխանյանից հետո պետք է ղեկավարի թատերական Մոսկվային և Ռուսաստանին ծանոթ մասնագետ:

Սակայն այսօր տեղեկատվություն է տարածվել, որ Արմեն Ջիգարխանյանի թատրոնը Գազարովին գեղարվեստական ղեկավարի պաշտոնին առաջադրելու մասին նրա հետ չի բանակցել և այդ մասին խոսելը վաղաժամ է:

Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտին հասցեագրված նամակ-առաջարկության մասին խոսելով Սերգեյ Գազարովը նշել է, որ «նրանք դա գրել են», բայց ոչ իրեն: Ոչ մի պայմանավորվածություն իր հետ թատրոնը չի ունեցել և ավելացրել է. «Ինձ կես տարին մեկ անգամ ինչ-որ տեղ նշանակում են»:

Գազարովը նաև ընդգծել է, որ նման խոսակցությունները անտեղի են և անպատեհ, քանի որ «Արմեն Բորիսովիչը վախճանվել է ընդամենը մեկ շաբաթ առաջ»:

Նա նաև ասել է, որ այդ թեմայով կխոսի այն ժամանակ, երբ կլինի պաշտոնական նշանակում:

Սերգեյ Գազարովը թատերական արվեստների պետական ինստիտուտի Օլեգ Տաբակովի կուրսն ավարտել է 1980թ.-ին: Աշխատել է «Սովրեմեննիկ» և «Տաբակերկա» թատրոններում: Նա 1998-2001թթ-երին եղել է Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող թատրոնի գլխավոր ռեժիսորը:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը մահացել է նոյեմբերի 14-ին, 85 տարեկան հասակում:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 871 անգամ