Ամենաշատ «չարչրկված» դրամատիկական երկի վանաձորյան մեկնաբանությունը12.14.2013
Գրական թերթն անդրադարձել է Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի վերջերս կայացած հյուրախաղերին: Թատերագետ Լևոն Մութաֆյանը «Հյուրախաղերի բանավեճը՝ «չար ոգի» » վերտառությամբ հոդվածում նշում է, որ ՝ վանաձորցիների երևանյան ելույթները «… իրապես հետաքրքիր ու բազմաբովանդակ էին՝ մասնավորաբար գեղարվեստական ուշագրավ ձևերի ու ոճական նորահայտնությունների առումով, խաղացանկային պարադոքսներով»:
Հոդվածագիրը ընդգծում է , որ բեմադրության հեղինակ Վահե Շահվերդյանը «ամենաշատ «չարչրկված» դրամայի» բեմադրությամբ ավելի շատ մտահոգվել է ժանրի խնդրով: Նա գրում է, որ այս բեմադրությամբ ռեժիսորը «…մեկտեղել է անտիկ ու արդի թատրոնների պայմանաձևերը, կիրառել խորհրդանիշեր և մետաֆորային լուծումներ, որոնք էլ ձևավորել են չափազանց հարուստ արտահայտչական համակարգեր»:
Սիրո և մահվան մասին այս բեմադրության մեջ գլխավոր հերոսի՝ Գիժ Դանիելի կերպարի մարմնավորումը ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի մեկնաբանությամբ մի նոր որակական աստիճանի է հասցվում: Հոդվածն ընդգծում է, որ «Հ. Ազիզյանի դերասանական այս աշխատանքը տարբերվում է մեր բեմում երբևէ ներկայացված բոլոր դանիելներից », այն կերտված է առավել ողբերգական շեշտադրումներով և ունի առավել խոր փիլիսոփայական նկարագիր:
Հոդվածում անդրադարձ կա նաև մյուս կերպարներին ու դրանք մարմնավորող դերասաններին:Օրինակ, առանձնացվում է Սարգիս Ավետիսյանի կողմից Ոսկանի կերպավորումը: Այն որակվում է, որպես «փոքր մարդու» դասական ընկալմամբ ներկայացում, իսկ Ալլա Դարբինյանի մարմնավորած Շուշանը գնահատվում է «անչափ հուզիչ ու համոզիչ»:
Լ. Մութաֆյանը ամփոփելով իր ծավալուն վերլուծականը նաև նշում է, որ, Վահե Շահվերդյանի բեմադրության մեջ որոշ բեմավիճակներ, կոմպոզիցիաներ վիճահարույց են, հաճախ անհամոզիչ կամ իլյուստրատիվ: Չնայած այդ դիտարկմանը հոդվածագիրն, այնուամենայնիվ, նշում է, որ բեմադրության այդ վիճահարույց կողմերն արդարացվում են, «գեղարվեստական էքսպերիմենտի առկայությամբ, էսթետիկական վճիռների համարձակությամբ»: