Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է Վալենտին Գաֆտը

12.14.2020


Անցյալ շաբաթ օրը, դեկտեմբերի 12-ին, 85 տարեկանում կյանքից հեռացել է թատրոնի և կինոյի խորհրդային և ռուսաստանցի հայտնի դերասան Վալենտին Գաֆտը:

Իր դերասանական գործունեությանը զուգահեռ, ոչ պակաս հաջողությամբ, Վալենտին Գաֆտն իրեն դրսևորել է նաև որպես ռեժիսոր, բանաստեղծ և գրող:

«Նա ապրեց արժանապատիվ կյանք: Խաղացել է անհավանական թվով դերեր, շատ էր սիրում թատրոնը: Նա արտակարգ, հիանալի ներշնչանքով լի տղա էր: Նա կարողանում էր ինքն իր վրա ծիծաղել և հիանալի հումոր ուներ»,- ընկերոջն այսպես է բնութագրել նրա գործընկեր և բարեկամ Օլեգ Շկլովսկին:

«Վերջին շրջանում մենք հաճախ չէինք հանդիպում, սակայն այն գիտակցությունը, որ նա ինչ-որ տեղ գոյություն ունի, ապրում է, մտածում է, գրում է, խաղում է, տալիս էր ներքին հանգստության և ուրախության ինչ-որ անբացատրելի զգացողություն: Այո, թերևս, գլոբալ իմաստով արդար է պնդել, որ անփախարինելիներ չկան, սակայն անձամբ ինձ համար, դա ճիշտ չէ: Վալյա Գաֆտն անփոխարինելի է»,- նշել է կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովը:

Երկրպագուները հնարավորություն կստան տաղանդավոր արտիստին վերջին հրաժեշտը տալ դեկտեմբերի 15-ին, «Սովրեմեննիկ» թատրոնում, որից հետո Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանում կկայանա նրա հուղարկավորությունը:




Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 885 անգամ