Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վիրտուալ տեխնալոգիաները նայում են թատերական բեմահարթակին

12.15.2020


Տեսակապով դասերը նոր իրականություն են ոչ միայն սովորական դպրոցների և բուհերի, այլև երաժիշտների և, նույնիսկ, սկսնակ դերասանների համար: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ru.euronews.com»-ին:
Անգլիայի Քովենթրի քաղաքի համալսարանն այդ տեխնալոգիան կիրառում է օտարերկրյա գործընկերների հետ նոր նախագծեր իրականացնելիս:

Այսպես, թատերական կուրսերի սովորողները ընդհանուր պարապմունքներ են անցկացնում Ֆինլանդիայի Տամպերա քաղաքի իրենց գործընկերների հետ: Բեմը երկու մեծ էկրաններով բաժանված է երկու հատվածի:

Քովենթրի համալսարանի նախկին ուսանող Ջեյմս Հանթերը նշել է, որ դա նման չէ սովորական դրամատիկական թատրոնի և ոչ էլ՝ կինոյի: «Դա խաղ չէ նկարահանման խցիկի առաջ այն նույն իմաստով, ինչպես կինոյում կամ հեռուստատեսությունում: Դա տարօրինակ ոսկե միջին է, երբ դուք աշխատում եք միաժամանակ երկու ոլորտներում, բայց այլ արդյունքով»,- ընդգծել է Հանթերը:

Դերասանների խաղը պետք է հարմարեցնել այդպիսի փոխգործողությունների տեխնիկական առանձնահատկություններին: Հատկապես կարևոր է հաշվի առնել ձայնի և նկարի փոխանցման դանդաղ փոխանցումը: Կուրսերի մասնակից Բեթ Քիդդին բացատրում է, որ ուսանողներն այդ անում են: «Եթե դու սովորաբար խոսում ես, երբ լսում ես զրուցակցի բառերը, ապա այստեղ դա չի աշխատի: Պետք է ավելի շուտ խոսել: Երբ դերասանը դեռ արտաբերում է իր բառերը, դու պետք է սկսես քո ռեպլիկը»,- կիսել է իր փորձը Քիդդին:

Որպեսզի ստեղծվի ընդհանուր վիրտուալ տարածություն, անհրաժեշտ է եղել կատարել տեսախցիկները, լուսավորությունը և բարձրախոսները տեղադրելու շատ փորձեր: Այս ստուդիայի համար կիրառվում են բարդ, բարձր տեխնալոգիական սարքավորումներ և տվյալները փոխանցելու այնպիսի արագություն, որն անհասանելի է սովորական օգտատերերին:

«Սա միջազգային աշխատանք կատարելու հիանալի մոտեցում է, մարդկանց միմյանց մոտեցնելու հիանալի հնարավորություն, սա առավել էժան և առավել բնապահպանական լուծում է, որի ժամանակ կտնտեսվի շատ ածխածին՝ չէ՞ որ մեկ այլ տարբերակի պարագայում անհրաժեշտ կլիներ թռչել աբողջ աշխարհով մեկ» ասել է Քովենթրիի համալսարանի թատերական արվեստի դասախոս Թոմ Գորմանը:

Վիրտուալ բեմի տեխնալոգիաների հետ են կապվում թատրոնների գոյատևման հույսերը, որոնք հատկապես խիստ տուժեցին կարանտինային միջոցառումների պատճառով: Փնտրվում են նոր լուծումներ՝ համավարակի պայմաններում գործունեությունը շարունակելու համար: Իսկ առայժմ այսպիսի մոտեցումները օգնում են ուսման մեջ:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 990 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417>>հաջորդ