Անաստասիա Վերտինսկայա. «Ավելի լավ է, նախկինի պես, կապտուկներ պարգևելով` ամուր գրկիր ինձ»12.16.2013
Նա վաղուցվանից չի նկարահանվում կինոյում, թողել է նաև թարոնը: Բայց, ահա, հանդիսատեսները չեն ցանկանում հրաժեշտ տալ նրան ու բաժանվել: Նա նաև հարցազրույցներ չի տալիս: Սակայն վերջերս նրա հետ հանրային զրուց վարելու առաջարկություն եղավ Էլդար Ռյազանովի կողմից: Նա ընդունեց հրավերը և հանդիսատեսների հետ հանդիպում ունեցավ հայտնի ռեժիսորի «Էլդար» ակումբում:
Դահլիճը լեփլեցուն էր: Իսկ հիշողությունները նմանվեցին վիրտուոզ մենախաղի…
«Իմ ծանր բնավորությունը»
- Իմ հայրը անհավանականորեն բարի մարդ էր: Ես այլևս այդպիսի մարդ չեմ տեսել: Երբ ես նրանից թռցնում է ինչ-որ մանրուք, նա նախաճաշին հարցնում էր. «Ինչ-որ մի փոքրիկ գող տարել է իմ փողերը: Դուք չգիտե՞ք, թե ո՞վ կլինի»: Նայելով նրան իմ մանկական լուսավոր աչքերով ես պատասխանում էի. «Ոչ»: Եվ… շարունակում է գողանալ: Իսկ հայրիկիս իմաստությունը բավարարում էր, որ այդ մանկական տարօրինակ խաղը չվերածի քրեական դրամայի:
Հայրս տանը քիչ էր լինում: Ամբողջ ժամանակ ելույթների մեջ էր, հաճախ մեկնում էր հյուրախաղերի: Սակայն երբեք չէր վերադառնում առանց նվերների: Մենք թռչում էինք նրա գիրկը: Նա լուրջ-լուրջ անցնում էր սենյակ, բացում էր ճամպրուկը և … սկսվում էր մի ամբողջ արարողություն, քանի որ հայրս անհավանական մանրախնդիր մարդ էր: Նրա ճամպրուկում ամեն ինչ հավասար էր, հոգատար դասավորված: Նա կարող էր բերել նույնիսկ լիմոնի կեսը, որը չէր կերել:
Եվ այսպես, ճամպրուկը դատարկվում էր դանդաղորեն և ոչ մի դեպքում չէր կարելի նրան շտապեցնել: Վերջապես հագուստների տակից հայտնվում էին նվերների փաթեթներն ու ծրարները: Հայրս գիտեր, որ մեր նվերները պետք է բացարձակ միանման լինեին, հակառակ դեպքում ահավոր կռիվ կսկսվեր: Օրինակ, Մարիաննային նա տալիս էր վարդագույն շրջազգեստով տիկնիկ, իսկ ինձ՝ երկնագույն: Բայց ես սկսում էի շատ խանդել այդ շանհայցուն (Անաստասիան այսպես է անվանում քրոջը, քանի որ վերջինս ծնվել է Շանհայում-խմբ): Ես գտնում էի, որ միայն նրան ես նվիրում վարդագույն տիկնիկ, ում խելահեղ սիրում ես: Դրանից հետո ես երկար ժամանակ նրա հետ չէի խոսում, ինձ վիրավորված էի ցույց տալիս: Նա պարզաբանում էր իր հետ իմ հարաբերությունները, երկար ու մեծ դժվարությամբ էր ամեն ինչ հարթում: Մանկությունից ես այսպիսի ծանր բնավորություն եմ ուեցել:
Սովետական քաղաքացուհիները
- Մի անգամ հայրս, ճաշի ժամանակ նայելով մեզ, ասաց իմ մայրիկին. «Ես այն տպավորությունն ունեմ, որ աղջիկներին մենք չենք դաստիարակում որպես սովետական քաղաքացիների»:
Դա ճակատագրական արտահայտություն դարձավ, որովհետև մեզ ուղարկեցին պիոներական ճամբար: Այդ ճամբարից ոչինչ չեմ հիշում, բացի սարսափելի սովի զգացումից: Կարճ ասած, երբ մենք վերադարձանք տուն, քթներս վեր քաշելով ու հայհոյելով` ուղղվեցինք խոհանոց: «Դե, ի՞նչ եք տնկվել, ինչպես տակը լցրած ջոկատ: Խժռելու բան տվեք»:
Մենք բարձրացրինք կափարիչը և միանգամից կերանք կեսից ավելի լիքը կոտլետով լցված կաթսայի պարունակությունը: Հայրս, որպես ջոկատի ղեկավար լուռ, ամոթով լցված ետևից փակեց դուռը և երկար ժամանակ դուրս չէր գալիս: Հետո ներս թողեց մայրիկին և կարելի էր լսել այնտեղից եկող նրա հեկեկոցը և հայրիկի խիստ քրթմնջյունը: Բայց արդեն ուշ էր. Սովետական իշխանությունը մեր մեջ էր մտել լիարժեք անկասելությամբ:
«Կարծես թե նա ոչ ամբողջովին է անտաղանդ»
- Երբ լրացավ 15 տարիս, մայրս ինձ տարավ Ասսոլի դերակատարին փնտրող Ալեքսանդր Պտուշկոյի մոտ փորձնական կինոնկարահանման: Այն ժամանակ ես սպորտային կեցվածքով անչափահաս էի. Խաղում էի բասկետբոլի թիմում, հագնում էի մարզակոշիկներ և մազերս կարճ էի կտրում:
Սակայն, երբ Պտուշկոն տեսավ ինձ, նա մայրիկիս հարցրեց, թե նա արդյո՞ք մի ուրիշ, ավելի լավ աղջիկ չունի: Մայրս ասաց, որ կա նաև մեկ ուրիշը, բայց նա «բոլորովին լավը չէ»: Արդյունքում, ինձ հագցրին բաց գույնի, նուրբ շրջազգեստ, գլխիս դրեցին նուրբ մազեր, սոսնձեցին ինչ-որ թարթիչներ, և Պտուշկոն ինձ հաստատեց:
Ես բոլորովին չէի տիրապետում դերասանական վարպետությանը, այդ պատճառով ինձ համար նշանակեցին մի ուսուցչուհի, ով, պարզվեց, որ հայտնի Սերաֆիմա Գերմանովնա Բիրմանն է: Հսկայական հասակով, բարձր ձայնով, փոքրիկ աչուկներով և մեծ քթով: Նա ինձ ցույց էր տալիս, թե ինչպիսին է Ասսոլը:
Նա իր ճերմակ մազերը ծածկում էր գլխաշորով և ինձ հիշեցնում էր Բաբա Յագային: Հետո վերցնում էր էմալապատ դույլը, տեղավորում էր այնտեղ տարբեր իրեր և ցույց էր տալիս, թե ինչպես է Ասսոլը հանդիպում Գրեյին: Սկզբում նա լուռ կանգնում էր և ինչ-որ տեղ էր ակնդետ նայում: Հետո նրա աչուկները փայլատակում էին ինչ-որ խելագար փայլով, ձեռքը բարձրացննում էր և իր տղամարդկային ձայնով բարձր-բարձր գոռում էր. «Ես այստեղ եմ, Գրեյ» և հսկայական քայլերով կտրում անցնում էր միջանցքը, իսկ դույլի մեջ դղրդում էին խաղալիքները:
Նայելով նրան, ես հասկանում էի, որ դերասանական վարպետության այդպիսի բարձունքների ես երբեք չեմ հասնի: Արդեն «Համլետ» ֆիլմից հետո, որտեղ ես խաղում էի Օֆելիա, նա զանգահարեց իմ մայրիկին և ասաց. «Լիլիա, գիտե՞ք, ես կարող եմ Ձեզ ուրախացնել, կարծես թե նա ոչ ամբողջովին է անտաղանդ»:
«Իմ հայրը Սմոկտունովսկին է»
- Իրականում «Համլետ»-ից էլ սկսվեց իմ գիտակցական ստեղծագործական կյանքը: Այնտեղ ես հանդիպեցի Սմակտունովսկուն և նա իմ վրա թողեց անջնջելի տպավորություն, քանի որ նա չէր «փորձում » Համլետին: Նա նաև կյանքում էր այդ դերը իրենով փորձարկում: Դարձել էր ինքնամփոփ, անմարդամոտ, ընդհատում էր իր հետ զրույցի բռնվելու ցանկացած փորձ:
Եվ այդ ժամանակ ես հասկացա, այդ մասնագիտությունը միայն արհեստից չի կազմված, այն կազմված է նաև արվեստից: Բայց և այնպես, Սմակտունովսկին իմ նկատմամբ շատ սրտացավ էր վերաբերվում, ասում էր, թե ինչպես պետք է խաղալ, ինչպես պետք է զգալ, ինչ է արվեստը, ինչ է դերասանական վարպետությունը, և ես շատ երախտապարտ եմ նրան,, որովհետև առանց նրա և առանց Կոզինցևի ես երբեք չէի կարողանա Օֆելիա խաղալ:
Հետո անցավ ժամանակ, և մենք կրկին հանդիպեցինք Ինոկենտի Միխայլովիչի հետ՝ «Կողոպուտ» ֆիլմում, որտեղ նա իմ հերոսուհու հոր դերն էր խաղում: Ես շատ ուրախ էի նրան հանդիպելու համար և նետվեցի դեպի նա այն նույն նրբությամբ, ինչ-որ ես զգում է նրա նկատմամբ նախկինում: Սակայն նա ինձ ետ հրեց անհավանական սառնությամբ: Նա ոչ մի կերպ չէր ցանկանում ինձ հետ հաղորդակցվել, անվերջ ինձ նկատողություններ էր անում, ճիշտ այնպես, ինչպես նրա կերպավորած իմ հայրը: Ես սկզբում ոչինչ չէի հասկանում, սակայն որոշ ժամանակ անց ես տեսա, որ նա այդ կերպ հարմարվում է իր դերին:
Նա ինձ անընդհատ ինչ-որ բանի համար սղոցում էր, հանդիմանում, կարող էր ընդհատել նախաճաշը, նետել անձեռոցիկը, առավոտ շուտ, մինչև նկարահանումները, մոտենալ ինձ և պարզաբանել հարաբերությունները, որովհետև, ամեն ինչից դատելով, դա նրան հարկավոր էր, որպեսզի իր մեջ կուտակի իմ հոր դերակատարման համար անհրաժեշտ այդ կոնֆլիկտային, ծանր հարաբերությունները:
«Երեխա՝ իշխան Անդրեյից»
- «Համլետ»- ից անմիջապես հետո ինձ հրավիրեց Բոնդարչուկը՝ «Պատերազմ և խաղաղության» մեջ փոքրիկ իշխանուհի Լիզային խաղալու համար: Ես երկար ժամանակ հրաժարվում էի՝ կարդալով ու վերակարդալով այդ վեպը: Ինչպես գիտեք, իշխանուհի Լիզան ծննդաբերում է և ծննդաբերելիս՝ մահանում: Ես պատրաստ չէի նման իրավիճակին, ես ասացի, որ բոլորովին չգիտեմ, չեմ հասկանում, թե ի՞նչ պետք է անեմ: Սակայն Բոնդարչուկը շատ վստահ էր, ասում էր, որ չանհանգստանամ, ինքն ինձ կսովորեցնի:
Ես ներկայացա փորձերին: Ինձ վրա հարմարեցրին տաք, բամբակե փոր, շրջազգեստ և Բոնդարչուկն ինձ ասաց, որ երկու ժամ քայլեմ «Մոսֆիլմի» տարածքում՝ այնպես, որ որևէ մեկը չկասկածի դնովի փորի վրա:
Սկզբում ես քայլում էի զգույշ, ձեռքերով հենվելով պատերին: Մարդիկ կանգնում էին, հարցնում, արդյոք վատ չե՞մ զգում: Հետո ես մտա բուֆետ, ինձ թույլատրեցին առանց հերթ կանգնելու: Ես վերցրի ինչ-որ ուտելիք, իսկ իմ համար բերեցին էլի ինչ-որ ուտելիքներ և ասացին «Կերեք, կերեք, դա Ձեզ անհրաժեշտ է»: Հետո ես հանդիպեցի իմ բարեկամուհուն: Նա հարցրեց, թե ումի՞ց է երեխան, ես ասում եմ. «Անդրեյից»: Դե, ես նկատի ունեի խշխան Անդրեյին:
Ինչպիսի խոսակցություններ ասեք, որ իմ մասին չսկսեցին պտտել: Բոլորը փորձում էին գուշակել, թե ո՞վ է այդ Անդրեյը: Իսկ երբ ես վերադարձա նկարահանման հրապարակ, Բոնդարչուկը սկսեց նկարահանել իշխանուհի Մարիայի հետ մեր տեսարանը, երբ Լիզայի մոտ սկսվում են Անդրեյի հետ տեղի ունեցածի մասին վատ կանխազգացողությունները:
Ես նստած եմ, իմ վրա այդ փորն է, մատնոցները, ձեռագործի մեծ ասեղը, կտավը: Սերգեյ Ֆյոդորովիչը ասում է, որ ես միաժամանակ պետք է ենթարկվեմ այն բանին, որ փոր ունեմ, և խաղամ անհանգստություն, և ձեռագործ անեմ: Այդպես էլ ես արեցի: Նա շատ գոհ էր: Հետո հայտարարեցին ընդմիջում, և ես թուլացրի ինձ, ինչ-որ տեղ կորցրեցի մատնոցները, ինչ-որ մի տեղ էլ անհետացավ ձեռագործի մեծ ասեղը: Մտնում է Բոնդարչուկը, ուշադիր նայում է ինձ և, հանկարծ, նրա դեմքը փոխվում է. «Երկու ժամ ես քեզ սովորեցնում եմ և ի՞նչ: Գործեցիր, գործեցիր, իսկ ասեղը խրել ես փորիդ մեջ»:
Վնասվածք՝ համբույրից
Կար ևս մեկ ռեժիսոր, ով հեղաշրջեց իմ պատկերացումները դերասանական մասնագիտության մասին: Դա Անատոլի Վասիլևիչ Էֆրոսն է: Նա Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում («МХАТ») «Տարտյուֆի» փորձերն էր անում: Սկզբում ես չգիտեի ինչպես նրա հետ հարմարվեմ: Նա բռնկուն բնավորության մարդ էր: Էֆրոսը ոչնչի չի սպասում: Նա միանգամից առաջարկում է համարձակ միզանսցեններ, առաջադրում է անհավանական խնդիրներ և, եթե դու ճկուն դերասան չես և միանգամից ասվածը չես որսում, ապա արգելակում ես ողջ գործընթացը:
Քչերը գիտեն, որ Էֆրոսը ցնցող հանդիսատես էր: Երբ խաղում էր Կալյագինը, նա հռհռում էր դահլիճով մեկ և ամեն անգամ ներկայացման էր գալիս՝ զբաղեցնելով նստատեղ առաջին շարքում:
Ես և Սաշան շատ լավ բարեկամներ ենք` դեռևս ուսումնարանից սկսած: Բայց լիարժեք աշխատանքային պայմաններում հանդիպեցինք «МХАТ»-ում: Խաղացել ենք ոչ միայն «Տարտյուֆում», այլև «Ճայում» (Ես Նինայի, նա Տրիգորինի): Բացատրության տեսարանում, որտեղ Չեխովի մոտ գրված է «երկար համբույր», Սաշան այնքան ամուր էր սեղմում ինձ իր գրկում, որ կապտուկներ էր թողնում մարմնիս: Մի անգամ համբերությունս հատեց և ես ասացի, եթե նա մեկ անգամ էլ այդպես անի, ապա տեսարանը չեմ խաղա:
Եվ ահա ընթանում է ներկայացումը: Նա պոռթկումով մոտենում է ինձ՝ նայելով իր ձեռքերին, այսինքն ցույց է տալիս, որ գրկախառնվելիս ամուր չի սեղմի: Իսկ հետո մոտենում է, որպեսզի համբուրի և… երկու ոտքով կանգնում է ոտքերիս վրա:
Երբ ես կաղալով մի կերպ հասա կուլիսներ, ասացի, որ ավելի լավ է նախկինի պես կապտուկներ պարգևելով ամուր գրկիր ինձ, հակառակ դեպքում ես կմնամ առանց ոտքերի:
Իսկ դուք դեռ հարցնում եք, թե ինչու՞ եմ հրաժեշտ տվել թատրոնին: