Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատերական ոլորտը զգում է ավագ վարպետներին փոխարինող երիտասարդ գործիչների պակաս

12.29.2020


Ռուսաստանի թատերական ոլորտը զգում է այսօր ղեկավարող ավագ վարպետներին փոխարինող երիտասարդ գործիչների պակաս: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Բարձրաձայնելով իր մտահոգությունը, Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան նշել է, որ դա ժամանակակից թատրոնների գլխավոր հիմնախնդիրներից մեկն է:

«Դա հասկանում են և պրոֆեսիոնալները, և շատ հանդիսատեսներ»,- ընդգծել է նա:

Նախարարի ասելով, երբ հեռանում են տարիներ շարունակ թատրոնը ղեկավարած վարպետները, «մնում է վառված դաշտ»:

Լյուբիմովան ընդգծել է, որ այդ համապատկերում բացակայում են «պահեստայինների նստարանները ոչ միայն թատերական, այլև թանգարանային ոլորտներում»: Նա նաև պատկերավոր նշել է, որ «ցավոք սրտի, վառ, պրոֆեսիոնալ երիտասարդությունը չի շնչում թիքունքիդ»:

Ըստ Լյուբիմովայի, գեղարվեստական ղեկավարները պետք է մտածեն ժամանակին իրենց ժառանգներ պատրաստելու մասին: Նրա կարծիքով, փոխարինողների խնդիրը լուծելու պարտականությունը պետք է ստանձնեն ստեղծագործական բուհերը, որոնցում պետք է հրատապ դարձվեն դասավանդման դասական համակարգերը և, դրանից բացի, տեսական գիտելիքներին առավել շատ ավելացնել պրակտիկան, «աշխատելու և փորձ կուտակելու» հնարավորությունը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 685 անգամ