COVID 19-ի դեմ պատվաստման կետեր՝ թատրոններում 01.14.2021
Մոսկվայի թատրոններում կբացվեն COVID 19-ի դեմ պատվաստման կետեր; Գաղափարը, որ արժանացել է քաղաքի մշակույթի և զանգվածային հաղորդակցության դեպարտամենտի ղեկավարության հավանությանը, բխում է այն մեծ դժվարություններից, որոնք մշակութային հաստատությունների գործունեության համար առաջացել են համաճարակի հետևանքով։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
«Վշտալի նորությունները մեկ օր իսկ հնարավորություն չեն տալիս մոռանալ այն մասին, որ կորոնավիրուսը մահացու վտանգավոր է»,֊ նշել են քաղաքային մշակույթի գերատեսչությունում և ընդգծել, որ հիմա համաճարակի դեմն առնելու միակ հույսը գիտությունը կապում է պատվաստման հետ։
Ռուսաստանի մայրաքաղաքի մշակութային հաստատությունների գործունեությունը համակարգող գերատեսչությունում խոստացել են թատրոններում ամբողջ ուժով նպաստել այս որոշման իրագործմանը։
Ավելի վաղ հաղորդագրություն էր տարածվել, որ պատվաստման կետ իրենց թատրոնում բացելու մասին որոշում են կայացրել «Գելիկոն օպերայում», Պուշկինի անվան և Օլեգ Տաբակովի թատրոններում։
Ասենք որ, հակակովիդային միջոցառման այսպիսի նախաձեռնությամբ հանդես է եկել Սանկտ֊Պետերբուրգի Միխայիլովյան թատրոնը, որտեղ նման կետ արդեն գործում է։