Մահացել է դերասան և բեմադրիչ Վիգեն Ստեփանյանը01.20.2021
Կյնքից հեռացել է դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը:
Հայ թատերական արվեստը կորցրեց ոչ վաղ անցյալի մեծանուն արտիստական կոհորտայի բազմաթիվ ներկայացուցիչների հետ մշակութային ճանապարհներով անցած և ժամանակակից բեմական արվեստը այդ տիրույթի հետ կապող վաստակաշատ արվեստագետի։
Արտիստի մահվան կապակցությամբ իր հղած ցավակցական հեռագրում Չեխովի անվան թատերական միջազգային փառատոնի գլխավոր տնօրեն, թատերական միությունների միջազգային համադաշնության նախագահ Վալերի Շադրինը նշել է, որ «Նրա հեռանալը, դա մեծ կորուստ է Հայաստանի մշակույթի աշխարհի համար։ Ներկայացումները, որոնցում նա մասնակցել է, նրան բերել են վաստակած սեր և ճանաչում; Նրա Լիր Արքայի դերակատարումը մեր համատեղ բեմադրության մեջ, երկար կմնա մեր սրտերում»։
Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 21-ին, ժամը 18։00-20։00-ը` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը` հունվարի 22-ին, ժամը 12։00-14։00-ը` Հ. Պարոնյանի անվան թատրոնում։
![](upload/Vigen stepanyan Mah.jpg)