Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Աշխարհում արհեստական բանականության ստեղծած առաջին պիեսը

03.02.2021



Աշխարհում արհեստական բանականության ստեղծած առաջին պիեսը օրերս նեկայացվել է Չեխիային մայրաքաղաք Պրահայում։ Այն իրականացվել է Կառլովի համալսարանում՝ տեղի մասնագետների անմիջական ղեկավարությամբ։ Այդ մասին տեղեկացնում է ,taglur.am»֊֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

«Դա յուրատիպ ֆուտուրստական «Փոքրիկ իշխան» է։ Ինչպես և դասական ֆրանսիական մանկական գրքում, 60 րոպե տևողությամբ բեմադրությունը պատմում է հերոսի ճանապարհորդության մասին (այս անգամ՝ դա մի ռոբոտ է)։ Նա դուրս է գալիս աշխարհ, որպեսզի իմանա հասարակության, մարդկային զգացմունքների և, նույնիսկ, մահվան մասին»,֊ նշել է այս նախագծում սցենարն ստեղծելու աշխատանքները ղեկավարող Դևիդ Կոշնյակը։

Սցենարը գրվել է արհեստական ինտելեկտի արդեն հանրամատչելի համարվող GPT-2 համակարգով։ Այդ «ռոբոտը» պատրաստվել է ամերիկացի հայտնի մեծահարուստ Իլոն Մասկի OpenAI ընկերությունում և իրենից ներկայացնում է համակարգչային մոդել, որը նախատեսված է համացանցում մատչելի հսկայական տեղեկատվության պահոցից ֆիլտրելու միջոցով տեքստեր գեներացնելու հնարավորությամբ։ Մինչև հիմա այդ տեխնալոգիան կիրառվել է ֆեյք նորություններ, ոտանավորներ ու պատմվածքներ գրելու համար։

Պիեսի ստեղծումը սկսվել է ծրագրում հուշում մտցնելով։ Կառլովի համալսարանի հետազոտողները սկսել են երկխոսության երկու նախադասություններով։ Նրանց առաջարկած այդ երկխոսությամբ ապագա պիեսի կերպարները քննարկել են իրենց ներքին վերապրումները։ Դրանից հետո ծրագիրը գեներացրել է լրացուցիչ տեքստ, ապա սկսել է գրել բաներ, որոնք երբեմն չեն համապատասխանել սյուժեի տրամաբանական գծին կամ արել են այնպիսի հաստատումներ, որոնք հակառակ են եղել այլ հատվածների հաստատումներին։

Աշխատանքային խումբը չի թույլատրել GPT-2֊ին միանգամից գրել ողջ պիեսը։ Դրա փոխարեն նրանք այն բաժանել են մոտ 5֊ական րոպե տևողությամբ 8 տեսարանների։ Բացի այդ, գիտնականները երբեմն֊երբեմն փոխել են տեքստն այնքան ժամանակ, մինչև ծրագիրը չի տվել տրամաբանական արձակ։ Արդյունքում, վերջնական պիեսի 90 տոկոսը մնացել է անձեռնմխելի և միայն 10 տոկոսին է մարդը միջամտել։

Փորձագետները պարզաբանում են, որ ամբողջությամբ ինքնուրույն պիես գրելը արհեստական ինտելեկտի կիրառմամբ հնարավոր կլինի իրականացնել 15 տարի հետո, երբ տեխնալոգիան կլինի բավարար չափով լավը՝ թատերական պիեսի նման բարդ և կապակցված տեքստեր գեներացնելու համար։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 911 անգամ