Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դեդեկտիվ սյուժե խորհրդային առաջին էլեկտրական լամպի մասին

03.09.2021


Մոսկվայի Էլեկտրոգործարանում կայացել է խորհրդային առաջին էլեկտրական լամպի և բեռլինցի բանվորների մասին իմմերսիվ բեմադրության ցուցադրությունը։ «Կարմիր Վոլֆրամ» վերնագրով նախագծի հեղինակը պատմաբան֊ուրբանիստ, Մոսկվայի թանգարանի գիտաշխատող Սերգեյ Նիկիտին֊Ռիմսկին է։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

«Կարմիր Վոլֆրամ»֊ը աշխարհում առաջին իմմերսիվ ներկայացումն է, որի գործողությունները տեղի են ունենում Մոսկվայի էլեկտրոգործարանի արտադրամասերում շրջելով։ Այստեղ խորասուզվում են 1920֊ականների ժամանակաշրջան և խորհրդային ոստիկանության՝ ՆԳԺԿ (НКВД) արխիվային վկայագրերի մեջ;

Նախագծի հիմքում ռուսաստանցի գրող Սերգեյ Ժուռավլյովի «Փոքր մարդիկ» և «Մեծ պատմություն գրքերն են։ Խորհրդային Միությունում ապրող օտարերկրացիները, որոնք 1920, 1930֊ական թվականներին աշխատել են Էլեկտրագործարանում։

Նախագիծը կյանքի է կոչվել Ռուսաստանում Գերմանիայի տարվա շրջանակներում։

«21 իսկական պատմություն տեխնիկական հեղափոխության հերոսների մասին, որոնք լույս նվիրեցին խորհրդային մարդկանց»,֊ նշված է նախագծի պաշտոնական կայքում։

Էլեկտրագործարանի գոթական կամարների ներքո ծավալվում է մի դեդեկտիվ սյուժե, որը ներկայացնում է վոլֆրամային թելիկով առաջին խորհրդային էլեկտրական լամպի հայտնվելը։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 719 անգամ