Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Աղմկարար ռեժիսորով հետաքրքրված է մեկ այլ թատրոն

12.19.2013

Հանրության ուշադրությունը առաջացրած աղմուկներով գրաված հայտնի Կոստանտին Բոգոմոլովը պլանավորում է բեմադրություն իրականացնել «Լենկոմում»: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն:

Այդ թատրոնի մամլո ծառայությունից հայտնել են, որ «Լենկոմի» գեղարվեստական ղեկավար Մարկ Զախարովը հետաքրքրված է այդ գաղափարի իրականացմամբ: Մամլո ծառայությունից նաև հայտնել են, որ եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա փետրվարի 1-ից կսկսվեն փորձերը:

Ապագա պրեմիերան հնարավոր է կայանա 2014թ.-ի աշնանային նոր թատերաշրջանում: Իսկ թե ինչ դրամատուրգիական աշխատանքի մասին է խոսք գնում, առայժմ չի ներկայացվում:
    Դիտվել է 987 անգամ