Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներկայացում՝ նվիրված խղճալի կրկնակզակով մտավորականին

03.26.2021


«Ինչո՞վ է հետաքրքիր արձակը։ Այն կոտրում է գործողությունների սովորական ընթացքը․ կան երազներ, կանխազգացումներ, ենթագիտակցական քայլեր, մենախոսություններ․․․»,֊ խոսելով առաջիկա նոր ներկայացման պրեմիերայի մասին՝ ասել է Մոսկվայի Չեխովի անվան (МХТ) թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ժենովաչը։

«Զգացմունքների դավադրություն» վերնագրով նոր բեմադրությունը, որը պատրաստվել է ըստ Յուրի Օլեշայի համանուն պիեսի սյուժեի և «Նախանձ» վեպի «զարմանալի ներքին մենախոսությունների», թատերական հարթակում արտահայտվում է գործողությունների հանգույցով։

Գլխավոր հերոսը նուրբ հոգևոր կազմակերպվածությամբ մտավորական է, որն ունի խղճալի կրկնակզակ մեծ ամբիցիաներ։ «Նախանձի ներքին այրոցով» հյուծված, նա որոշում է սպանել բարձր պետին և բոլորի կողմից հարգված «երշիկակերին»։ Սակայն, սննդի արդյունաբերության տրեստի տնօրենի հետ հաշվհարդարը տեղի է ունենում միայն տենդագին երազներում, իսկ իրականում ռոմանտիկական աշխարահայացքով անգործունյան, ուղղակի, զառիվար ցած է գլորվում․․․

Պրեմիերան նշանակված է մարտի 30-ին և 31֊ին։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 767 անգամ