Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնի զբաղեցրած նկուղի վերևում ապրելիս է եղել ՆԳՆ մի գեներալ

12.19.2013


Մոսկվայում, Մեյերհոլդի կենտրոնում Պետերբուրգի «ON.Театр» երիտասարդ ռեժիսուրայի լաբորատորիայի երեկ մեկնարկած հյուրախաղերի առթիվ լոբորատորիայի հիմնադիր և ղեկավար Միլենա Ավիմսկայան առաջարկել է ստեղծել անկախ թատերախմբերի և բամահարթակների ասոցիացիա:

Այսօր , նշել է նա, դրանք գոյություն ունեն ի հեճուկս ամեն ինչի: Պետության, ֆինանսական հովանավորների և մշակութային հիմնադրամների կողմից ֆինանսական օժանդակության բացակայության պայմաններում այդ մշակութային միավորները գոյատևում են շուկայի և մշակույթի նկատմամբ պետական վերահսկողության ներքո, որը վերջին շրջանում ավելի է սաստկացել:

«ON.Театр»-ը մինչև այժմ չգիտի կկարողանա՞ վճարել Պետերբուրգի Նևսկի շրջանում գտնվող «Сигнал» գործարանի վարձը: Իսկ այն տարածքը, որը Պետական ունեցվածքի կոմիտեն հատկացրել էր Ժուկովսկու 18 հասցեում գտնվող բնակելի շենքում, թատրոնը կորցրել է՝ քանի որ թատրոնի զբաղեցրած նկուղի վերևում ապրելիս է եղել ՆԳՆ մի գեներալ, ում խանգարել են ներկայացումների ձայները:

Ավիմսկայայի կարծիքով կարելի է փակել ցանկացած թատրոն, քանի որ, Օրինակ, Սանկտ-Պետերբուրգում, ընդամենը, միայն երկու թատրոնի շենքեր են համապատասխանում վերահսկող պետական մարմինների ներկայացրած պահանջներին: «Որպեսզի տոմսերի վաճառքով գոյատևող ոչ պետական թատրոններին պաշտպանելու հնարավորություն լինի, անհրաժեշտ է ստեղծել Անկախ թատրոնների ասոցիացիա և հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, հաղորդակցվել իշխանության ներկայացուցիչների հետ և աստիճանաբար սեփական ցանկությունները վերածել օրինական ակտերի, որոնք էլ, արդյունքում, կպաշտպանեն մեզ»,- նշել է Միլենա Ավիմսկայան:
    Դիտվել է 1221 անգամ