Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պիես նվիրված հետխորհրդային տարածքի նույնականությանը

04.06.2021

Մոսկվայի պատմա֊ազգագրական թատրոնը շուտով կներկայացնի իր նոր՝ «Հանրապետություն» բեմադրությունը, որը թատերական անդրադարձ է 1990-1993 թթ․֊երին Տաջիկստանում և Ռուսաստանում տեղ գտած իրադարձություններին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Ներկայացումը հիշեցնում է համերգ, որտեղ մարդ֊ստվերները եկել են պատմելու այդ դեպքերի, հետխորհրդային տարածքում ընթացող շատ գործընթացների նույնականության մասին։

«Հանրապետություն»֊ը փորձ է հասկանալ, թե ինչու այնքան սարսափելի ավարտ ունեցավ Ռուսաստանի պատմության մեկ փուլը, և ինչպես են մարդիկ իրենց զգում նոր երկրում։

Դրամատուրգ Սերգեյ Դավիդովի այս պիեսն իր մեջ է ներառում կորուստների դառնություն և այն բանի գիտակցում, որ պատմությունը մեր առաջ հայտնվում է գաղափարական նկարների և, նույնիսկ, ֆանտաստիկայի տեսքով։ Այսպիսին է թատերական քննադատների գնահատականը այս պիեսի մասին։

Պիեսի վերջում մենք տեսնում ենք Բաբելոնյան աշտարակի կերպարը, որը հանդիսատեսին միաժամանակ թվում է և սարսափազդու, և երջանկաբեր։

«Հանրապետություն» պիեսը «Նոր ազգագրական թատրոն»֊ի 2020թ․֊ին հայտարարած դրամատուրգիական մրցույթի հաղթող է; Այն մասնակցել է նաև մի քանի այլ դրամատուրգիական մրցույթների և, կրկին առանձնացվել համապատասխան մրցանակներով։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 769 անգամ