«Հոգեհարազատների» ֆորումը կբացվի ամերիկացի հեղինակների գործերով04.07.2021
Մոսկվայում նախապատրաստվում են մոտ երկու շաբաթ միմյանց հետ համախմբել միմյանց հոգեպես մոտ թատերախմբերին։ Այս յուրահատուկ թատերական ֆորումը, որը ստացել է«LOFT» անունը, կկայանա «Վասիլևսկու վրա» թատրոնում։ Այդ մասին տեղեկացնում է «teatral-online.ru»֊ն։
Փառատոնը կբացվի Կամա Գինկասի երեք ներկայացումների ցուցադրությամբ, որոնք, ըստ էության, կներկայացնեն 20֊րդ դարի ամերիկյան դրամատուրգիայի երեք ստեղծագործություններ՝ Օլբիի երկու՝«Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից», «Ամեն ինչ վերջացած է» և Թենեսի Ուիլյամսի «Կատուն շիկացած տանիքին» հայտնի պիեսները։
Փառատոնին մասնակցում են նաև ռուսական ժամանակակից թատրոնը ներկայացնող այնպիսի կոլեկտիվներ, ինչպիսիք են, օրինակ, Մոսկվայի նահանգային, Պերմ, Յարոսլավլ և Մոսկվա քաղաքների մի շարք առաջատար թատրոնները;
Ի դեպ, Մոսկվայի թատրոններն, ըստ ամենայնի, նախապատրաստվում են վերջնական հաղթական քայլը կատարել կորոնավիրուսի առաջացրած խոչընդոտները վերացնելու ուղղությամբ; Ռուսաստանի որոշ լրատվամիջոցներ արդեն տեղեկատվոււթյուն են տարածում այն մասին, որ , հավանաբար ընթացիկ տարվա աշնանը թատրոնները կանցնեն հանդիսասրահներով 100 տոկոսանոց ծանրաբեռնվածության։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի մայրաքաղաքում թատրոններում հանդիսասրահները զբաղեցնելու ցուցանիշը 25 տոկոսից հունվարին արդեն բարձրացվել և հասցվել է 50 տոկոսի։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: