Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այդ կնոջը դասում են թատերական գործիչների նշանավորների շարքում

12.19.2013


«Երբ Եֆրեմովը հեռացավ «Սովրեմեննիկից» Գալյան իր ուսերին վերցրեց թատրոնը պահպանելու հսկայական ծանրությունը»,- իր գործընկերուհուն բնութագրող այս խոսքերն է ասել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Բասիլաշվիլին Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Գալինա Վոլչեկի մասին:

Ընդհանրապես նրա ընկերները այդ մեծ աշխատունակության տեր կնոջը դասում են թատերական գործիչների նշանավորների շարքում, նրանց, ովքեր որոշում են ռուսական խաղացանկային թատրոնի ռազմավարությունը և գեղագիտական չափանիշները:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Գալինա Վոլչեկը նշում է իր հոբելյանը: Հինգշաբթի օրը այս մշակութային օջախում շնորհավորանքների, բարեմաղթանքների ու բարյացկամության հոբելյանական երեկո է:

Վոլչեկը շուտով 60 ամյակը բոլորող «Սովրեմեննիկ» թատրոնին է նվիրաբերել իր ողջ կյանքը: Այս թատրոնը համարվում է մոսկովյան բեմարվեստի լավագույն կենտրոններից մեկը:
    Դիտվել է 1010 անգամ