Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Որտեղ անպակաս են նաև սիրային թյուրիմացությունները

05.21.2021

Եվրոպական թատրոնները այս կամ այն կերպ հաղթահարում եմ COVID-19֊ի արգելափակումները և վերականգնում իրենց լիարժեք գործունեությունը։

Այսպես, մայիսի վերջերին Գերմանիայի Համբուրգ քաղաքում համավարակի թելադրած երկարատև ընդմիջումից հետո երկու նոր բեմադրություններով հանդիսատեսի առջև դռները կբացի օպերային թատրոնը։

Այստեղ մայիսի 28֊ին կներկայացվի Հենդելի «Ագրիպինա» օպերան։ Սա ժամանակակից ենթատեքստով բարրոկոյի արվեստի մասին սև հումոր է, որը պատմում է կայսրի մտացածին մահից հետո իր առաջին ամուսնությունից ունեցած որդուն գահ բարձրացնելու կայսրուհու փորձերի մասին։

Կայսրուհի Ագրիպինան վարում է մեծ խաղ՝ քաղաքական բանսարկությունների ցանցում խճճելով շատերին, որտեղ, իհարկե անպակաս են նաև սիրային թյուրիմացությունները։ Այնպես, որ «զոհված» կայսրը, ի վերջո, կորցնում է իրավիճակի մեջ կողմնորոշվելու հնարավորությունը և յուրաքանչյուրին տալիս է այն, ինչը որ պահանջում է տվյալ հերոսը։

Իսկ հաջորդ օրը այս նույն բեմում կներկայացվի բալետ։ Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել Ջոն Նոյմայերի վերջին «լիամետրաժ» «Բեթհովեն֊նախագիծ II» բալետը։ Այս բեմադրությունը նվիրված է Բեթհովենի ծննդյան 250֊ամյակին, որը լրացել է համաճարակային 2020թ․֊ին։

Թատերական և այլ մշակութային ձեռնարկների կազմակերպման դանդաղ, բայց զանգվածային ձևաչափի են անցնում նաև Մեծ Բրիտանիայում։ Այստեղ դեռ մայիսի 17֊ից կառավարության որոշմամբ թույլատրվել է անցկացնել զանգվածային միջոցառումներ, սակայն որոշակի սահմանափակումներով։ Ասենք, որ տոմսերը նախապես վաճառվել են ամիսների կտրվածքով։

Բրիտանիայում թատրոնները COVID 19֊ի պատճառով փակվել էին ավելի քան մեկ տարի առաջ՝ 2020թ․֊ի մարտին։ Այսօր բազմաթիվ թատրոնների տոմսեր ձեռք բերելը դարձել է գրեթե անհնար։ Հայտնի «Գլոբուս» թատրոնում, օրինակ, տոմսերը վաճառվել են մինչև եկող ամսվա կեսերը հայտագրված ներկայացումների համար։ Ասենք, որ, այնուամենայնիվ, բացի տոմսերից թատրոն մուտք գործելու համար հնարավոր է, որ պահանջվի կորոնավիրուսի թեսթի բացասական արդյունքը վկայող տեղեկանք։

Բրիտանիայում հանդիսասրահները պետք է զբաղեցվեն միայն 50 տոկոսով։ Իսկ ընդհանրապես ամենախոշոր դահլիճներում հանդիսատեսների թիվը չպետք է անցնի 1000֊ից։ «Գլոբուսում»․ օրինակ, թույլատրվել է զբաղեցնել 1600 նստատեղերից միայն 400֊ը։ Եթե նախկինում, ըստ ավանդության 700 հանդիսական կարող էր ներկայացումը դիտել ոտքի վրա, ապա այժմ «ոտքի վրա դիտող» հանդիսատեսերի համար հատկացված մակերեսում տեղադրվել է 65 բազկաթոռ։

Այս սահմանափակումների հետևանքով շատ թատրոններ նախընտրել են մայիսի 17֊ից հետո չվերաբացվել, քանի որ դա ֆինանսական առումով նպատակահարմար չէ։ «Palace» թատրոնը, որտեղ ներկայացվում է «Հարրի Փոթթերը և անիծյալ երեխան» ժողովրդայնություն ստացած բեմադրությունը, կամ իրենց հաջողված գործերով հայտնի այլ թատրոններ իրենց դռները լայն կբացեն միայն հունիսի 21֊ից հետո, երբ կհանվեն դրանց աշխատանքները կաշկանդող կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 796 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների