Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մուտքը կարժենա10 կոպեկ՝ ինչպես անցյալի կինոն ու պաղպաղակը

12.20.2013

Ռուսաստանի Կեմերովո քաղաքի թատրոնը Ամանորի ակցիա է կազմակերպել, որ համաձայն տոնական ներկայացումների մուտքի տոմսի արժեքը պետք է լինի ընդամենը… 10 կոպեկ:

Այդ ակցիան ավելի շատ հասցեագրված է մեծահասակներին: Ինչպես ասում են թատրոնի աշխատակիցները, իրենք ցանկանում են մեծահասակ հանդիսատեսների համար ստեղծել նրանց մանկության մթնոլորտը, երբ 20 կոպեկով կարելի էր գնալ կինո և դրան վերադիր գնել նաև պաղպաղակ, տեղեկացնում է «stoboy.ru» կայքը:

Նվազագույն մուտքի վճարով թատրոն կարելի է հաճախել դեկտեմբերի 30-ին: Այդ օրը ծնողների հետ կարող են դիտել «Բժիշկ Այբոլիտ» ներկայացման պրեմիերան, նաև մասնակցել ամանորյա առավոտյան միջոցառմանը:
    Դիտվել է 1049 անգամ