Գլխավոր հերոսները սոցիալական հաստատությունների երեխաներն են05.31.2021
Այսօր, մայիսի 31֊ին, Սանկտ֊Պետերբուրգում մեկնարկել է «Ապրելու ժամանակը» դրամատիկական թերապիայի նախագիծը՝ նվիրված մեկ օր հետո, հունիսի 1֊ին նշվող «Երեխաների պաշտպանության օրվան»։ Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»֊ը։
Փառատոնը տեղի է ունենում Ֆանտանկայի վրա գտնվող Երիտասարդական թատրոնում։ Միջոցառման գլխավոր հերոսները Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի և Լենինգրադի մարզի սոցիալական հաստատությունների երեխաներն են։
Այս նախագիծը գործում է արդեն 9 տարի՝ երկրի նախագահի դրամաշնորհների միջոցներով։ Դրա հիմքում թատերական արվեստի և հոգեբանական թերապիայի համատեղմամբ երեխաների մեջ դրական փորձի արմատավորումն է, որը, նախագծի հեղինակները հուսով են, երեխաները կկիրառեն իրենց հետագա կյանքի ընթացքում։
Մեկնարկած փառատոնի թեմա է ընտրվել Մորիս Մետերլինկի «Կապույտ թռչուն» ստեղծագործությունը, որը հանդիսատեսին ուղղորդում է դեպի գեղեցիկի որոնումը։
Այս մանկական ֆորումի մասնակիցները 7֊ից 18 տարեկաններն են։ Նրանք պիտի պատրաստեն սեփական թատերական մանրապատումները, որոնցում կարտացոլվեն նրանց ապրումները, ընկալումները ժամանակակից կյանքի մասին։
Փառատոնին կմասնակցեն 5 մանկատներ, ինչպես նաև սոցիալական վերականգնման և ընտանեկան դաստիարակությանն օժանդակող կենտրոնների 100 սան։