Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սքոթլանդ-Յարդը հորդորել է չերթևեկել Շաֆթեբերի-մայրուղով, որտեղ գտնվում է «Ապոլլո» թատրոնը

12.21.2013

Սքոթլանդ-Յարդը հորդորել է Լոնդոնի վարորդներին իրենց երթևեկությունը պլանավորել Վեսթ-Էնդում այնպես, որպեսզի չմտնեն Շաֆթեբերի-մայրուղի, որտեղ գտնվում է «Ապոլլո» թատրոնը : Այդ փողոցում երթևեկությունը ամբողջությամբ դադարեցվել է: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»--ը:

Հիշեցնենք, որ հինգշաբթի երեկոյան աշխարհի լրատվական ծառայությունները տեղեկատվություն տարածեցին այն մասին, որ «Ապոլլո» թատրոնի առաստաղը ներկայացման ժամանակ փլվել է, որի հետևանքով մոտ 80 մարդ է տուժել, որոնցից 7-ի վիճակը ծանր է: Զոհվածներ չկան:

Բոլոր տուժողները հոսպիտալացվել են:

Արտակարգ դեպքի հանգամանքների մասին առայժմ այլ տեղեկատվություն չի տարածվում: Ականատեսները պատմում են, որ փլուզման հետևանքով բարձրացել է փոշու խիտ ամպ և ոչինչ չի երևացել: Միայն լսվել են թատրոնի աշխատակիցների ձայները, որոնք փլվածքի վայրում գտնվողներին կոչ են արել արագ կարգով դուրս գալ շենքից:
    Դիտվել է 1105 անգամ