Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Աբստրակտ հերոսը հայտնվում է անհայտ տարածության մեջ

06.10.2021


Սանկտ֊Պետերբուրգում, Ալեքսանդրինյան թատրոնում կկայանա «Շարժման մեջ ընդգրկվածների» ինքլյուզիվ արվեստանոցների խորեոգրաֆիական գործերի ցուցադրությունը։ Այն կներկայացվի պարային պերֆորմենսի ձևաչափով, որը ստացել է «Հնթացս» վերնագիրը։ Այդ մասին տեղեկացնում է«taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Պերֆորմենսի մասնակիցները աուտիզմ ունեցող պատանիներ և պրոֆեսիոնալ պարողներ են։ Նրանց ներկայացումը ընթացքուոմ կունենա իմպրովիզացիոն դրվագներ։
Այս ներկայացումը նվիրված է «Ի՞նչ է տունը» թեմային։

Նախագծի կենտրոնական գաղափարի հիմքում աբստրակտ հերոսն է, որը հայտնվում է անհայտ տարածության մեջ։ Մասնակիցները պարի ընթացքում պետք է փորձեն հասկանալ, թե ով է այդ հերոսը, ովքեր են նրան շրջապատում և ինչպիսի տեղում են իրենք գտնվում
։
Նախագծի հեղինակների ասելով «Հնթացս» պարային պերֆորմանսն ունի շարժուն կառուցվածք։ Այն բնութագրվում է որպես «work in progress» բնութագիրը, որը նախապես արձանագրում է, որ հետագայում այն փոփոխությունների կենթարկվի։

Պերֆորմենսի նախաձեռնողներն են աուտիզմ ունեցողներին օժանդակության «Անտոնը գտնվում է հարևանությամբ» հիմնադրամը և պրիմա պարուհի Դիանա Վիշնևայի «Studio Context» ստուդիան։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 562 անգամ