Նրան ոչ հրեշ են անվանում, ոչ էլ` հերոս06.11.2021
Այսօր, հունիսի 11֊ին, Մոսկվայի Գորկու անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնը հանդիսատեսին առաջին անգամ կներկայացնի ռեժիսոր Ռենատա Սատիրիադիի «Հրաշալի վրացին» բեմադրության պրեմիերան։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։
Ներկայացման հերոսը աշխարհի բոլոր ժամանակների ամենահայտնի վրացին` Ստալինն է (իոսիֆ Ջուղաշվիլին) երիտասարդ տարիներին:
Թատրոնում նշել են, որ բեմադրության մեջ, որպես անհատի, միանշանակ գնահատական չի տրվում «ժողովուրդների հորը»։ Նրան ոչ հրեշ են անվանում, ոչ էլ հերոս։ Հեղինակները քննում են թե ինչպիսի բնավորության գծերն են գերակշռում երիտասարդ հեղափոխականի մեջ և որ պահին են նրա բնավորության մեջ տեղի ունենում փոփոխություններ, որոնք նրան հասցնում են մինչև ԽՍՀՄ֊ի ղեկավարի աստիճանին։