Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կլոնուադայի լեզվով կարելի է և պետք է խոսել բռնության մասին

06.24.2021

Իսպանական «Լագարդա» թատրոնում նախապատրաստվել և հունիսի 25-ին կկայանա «Կոզետա» դրամատիկական կլոունադայի պրեմիերան, որը հանդիսատեսին կպատմի բռնության հիմնախնդրի մասին։ Մենաներկայացման համար գրական հիմք են հանդիսացել Վիկտոր Հյուգոյի ստեղծագործությունները։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru․֊ին։

«Կոզոտա» բեմադրության մեջ բարձրացվում են սոցիալական անհավասարության և մայրական սիրո, երեխաների վաճառքի հիմնախնդրի, սեփական ինքնությունը բացահայտելու և ճանաչելու մասին հարցեր։

Այս նախագծի հեղինակն է Անաստասիա Խրիստովան, որը վստահ է, որ արվեստի և հումորի լեզվով կարելի է և պետք է խոսել բռնության մասին։ Հենց թեմայի լրջության և այն ներկայացնելու հակադրության վրա էլ կառուցված է «Կոզետա» մոնոներկայացումը։ Նշենք, որ բեմադրության մեջ կլոունադայի հնարքների կիրառումն ավելի է ընդգծել բռնության այլանդակությունը և դաժանությունը։

Որոշ գնահատականների համաձայն, այս բեմադրությունը կօգնի նոր աչքերով դիտել դրամատիկական կլոունադան, որն այսօր Եվրոպայում հատուկ ուշադրության տարածք է զբաղեցնում։

Ներկայացումը մի կնոջ պատմություն է, որը կորցրել է երեխային։ Նա զավակին տալիս է օտարներին հանուն լավ կյանքի, թե՞ նրան առևանգում են։

Իմպրովիզացիայի մասը այս ներկայացման նրբագծերից է։ Սյուժեն ունի զարգացման մի քանի ուղղություններ, որոնք արտիստը ընտրում է խաղի ընթացքում։ Ճիշտ այնպես, ինչպես բեմադրության ժամանակ ընտրվում են արտահայտչականության միջոցները։ Արտիստը իր հայեցողությամբ կարող է օգտագործել պլաստիկական ձև կամ վավերագրական տեսաշար, կախված այն բանից, թե ինչպե՞ս կզարգանա սյուժեն։

Կոզետայի դերակատար Անաստասիա Խրիստովան կպատմի մի մարդու մասին, որը ցնորվել է քաղցից։ Դա պատմություն է հուսահատության և ընտրության, դա հույսի և ուրախության որոնում է, իր անձը վերագտնելու և նորովի գիտակցելու փնտրտուք․․․

Ներկայացումը պատրաստել են տարբեր երկրներից ի մի հավաքված արվեստագետներ։ Դա օգնել է արտացոլել տեսակետնեի մի համաբույլ, որտեղ իրար են մերձեցել տարբեր նախապատվությունները։

Նշենք, որ ներկայացումից առաջ կկայանա ցուցահանդես, որը կրում է «Ճիչ աղմուկի մեջ» խորագիրը։ Դա բռնության թեման ուսումնասիրող ռուսաստանցի լուսանկարիչ Լիլիա Աշարֆուդինովայի աշխտանքներից կազմված մի յուրահատուկ ցուցադրանք է, որտեղ ներկայացված են բռնության թեմայով զանազան իրավիճակներ ամենատարբեր մշակութային միջավայրերում։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 801 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների