Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երիտասարդ ռեժիսոր Էդգար Զաքարյանը կբեմադրի «Համլետ»

06.29.2021

2021-2022թթ․ թատերաշրջանում ազգությամբ հայ, երիտասարդ ռեժիսոր Էդգար Զաքարյանը հայտնի ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի ղեկավարությամբ գործող Մոսկվայի «Մալայա Բրոննայայի վրա» թատրոնում կներկայացնի «Համլետի» իր բեմադրությունը։ Այդ մասին «ՏԱՍՍ»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

Էդգար Զաքարյանը ռուսաստանցի հայտնի թատերական գործիչ, ռեժիսոր Անդրեյ Մոգուչիի աշակերտն է։ Նրա ներկայացմամբ շեքսպիրյան ողբերգությունը նախատեսված է ներկայացնել հոկտեմբեր֊նոյեմբերին։

Ընդհանրապես, Կոնստանտին Բոգոմոլովը հայտարարել է, որ նոր թատերաշրջանում պետք է շարունակեն նոր և տաղանդավոր րիտասարդ ռեժիսորների բացահայտման իրենց գործունեությունը։

Խոսելով երիտասարդներին բացահայտելու հնարավորությունների քաղաքականության մասին Բոգոմոլովը նշել է, որ իրենք այդ մասին հայտարարել են դեռ նախորդ թատերաշրջանում, որի արդյունքում թողարկվել է Ռուսաստանի թատերական արվեստների պետական ինստիտուտի շրջանավարտ, երիտասարդ Միկիտա Իլինչիկի մեծ աղմուկ հանած «Բարեգործուհիները» ներկայացումը։ Իսկ սպասվող նոր թատերաշրջանում, արդեն, այդ տաղանդավոր երիտասարդը հանդիսատեսին կհրավիրի դիտելու չեխովյան «Բալենու այգու» իր տարբերակը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 724 անգամ