Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեկնարկել է Ավինյոնի միջազգային թատերական փառատոնը

07.09.2021


Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում 75֊րդ անգամ մեկնարկել է այս բնակավայրի անունը կրող հայտնի թատեական փառատոնը։ Սա միջազգային թատերական կյանքում առավել մասշտաբային և հեղինակավոր ֆորումներից է։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը։

Այս փառատոնը իր պատմությունն սկսել է 1947թ․֊ից, երբ ֆրանսիացի հայտնի ռեժիսոր և դերասան Ժան Վիլարը Ավինյոնում կազմակերպեց «Դրամատիկական արվեստի շաբաթ․։ Այն ընթացավ հսկայական հաջողությամբ և հաջորդ տարվանից ֆրանսիական հարմարավետ այդ քաղաքում սկսեցին անցկացնել թատերական փառատոներ։ Ժան Վիլարն այդ միջոցառումները ղեկավարում էր մինչև 1971թ․֊ն։

Մինչև 1990-ականների կեսերը Ավինյոնի փառատոնում հիմնականում հանդես էին գալիս միայն ֆրանսիական թատերախմբերը՝ օտարերկրյա կոլեկտիվներին հազվադեպ էին հրավիրում։ Այն միջազգային մակարդակի բարձրացրեց փառատոնը 1980-1984 և 1993-2003 թթ․֊երին ղեկավարած Բեռնար Ֆեվր դ՝Արսյեն։ 1990թ․֊ին նա փառատոնի ծրագրում ընդգրկեց թատերախմբեր Ճապոնիայից, Կորեայից, Թայվանից, Հնդկաստանից, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի մի շարք երկրներից․․․

Ավինյոնի փառատոնը այսօր վերածվել է բազմաթիվ հայտնի ռեժիսորների, դերասանների ու թատերական այլ գործիչների յուրահատուկ ուխտատեղիի։ Ամեն տարի այն անցկացվում է հուլիս ամսին և հայտնի է թատերական նորարարությունների նկատմամբ իր առանձնահատուկ մոտեցմամբ։

75֊րդ փառատոնը կդառնա այսօր այն գլխավորող Օլիվյե Պիի համար վերջինը։ « Ես էյֆորեայի մեջ եմ։ Կարծես սա իմ առաջին փառատոնը լինի»,֊ նշել է Պին։ Նա նաև ընդգծել է, որ անկեղծորեն ուրախ է, քանի որ հաջողվել է այս թատերական փառատոնը անցկացնել առկա պայմաններում և ոչ թե առցանց տիրույթում։
«Ավինյոն 2021»֊ում կցուցադրվի 42 բեմադրություն։ Դրանք կապ ունեն թե դրամատիկական թատրոնի և թե այլ բեմական ձևաչափերի հետ։

Նշենք, որ փառատոնի օրերին Ավինյոնում կբացվի 3 թեմատիկ ցուցահանդես։

Միջազգայի թատերական ֆորումը կեզրափակվի հուլիսի 25֊ին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 556 անգամ