Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հերոսուհու մենախոսությունը կրճատվել է հասարակական կազմակերպության պահանջով

07.26.2021

Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի ղեկավարությունը, «Ռուսաստանի սպաներ» կազմակերպության բողոքից հետո, հայտնի դերասանուհի Լիա Ախեջակովայի դերերից մեկի մենախոսությունից հանել է հայհոյական խոսքերը ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «lenta.ru»֊ին։

Խոսքը «Առաջին հացը» խորագրով բեմադրության մասին է, որտեղ հայհոյանք պարունակող մտքեր են բարձրաձայնվում։

Ըստ ներկայացման սյուժեի Ախեջակովայի հերոսուհին ոչ սթափ վիճակում հայտնվում է աֆղանական պատերազմում զոհված ամուսնու շիրիմի մոտ։

«Ռուսաստանի սպաներ» կազմակերպությունը բողոք է ներկայացրել Ռուսաստանի գլխավոր դատախազին և Մոսկվայի քաղաքապետարանին։

Դիմումի մեջ հեղինակները այդ բեմադրությունն անվանել են «ծայրահեղորեն անհարգալից հայրենիքի պաշտպանների նկատմամբ» և շեշտել են, որ այնտեղ շատ է«ոչ նորմատիվային» խոսակցությունը և միասեռական սիրո քարոզչությունը։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 755 անգամ