Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ստվերների թատրոնի ներկայացումը հետաձգել են քաղաքական անկայունության պատճառով

12.24.2013


Գերմանական «The Fantastic Shadows» ստվերների պարի թատրոնի ներկայացումը, որը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 17-18-ին Ուկրաինայի մայրաքաղաքում, հետաձգվել է մինչև եկող տարվա՝ 2014թ.-ի, փետրվարի 21-22-ը:Այդ մասին հաղորդում է «bigmir.net»-ը:

Ինչպես հաղորդել է «Միջազգային արտիստական գործակալություն» ԲԲԸ-ն, «Կապված Ուկրաինայում տիրող քաղաքական բարդ իրավիճակի հետ, գերմանական թատրոնը որոշել է տեղփոխել ներկայացումները… »: Ներկայացման համար նշանակված նոր ժամկետից բացի, հայտարարությունը տեղեկացնում է, որ համերգի արդեն վաճառված տոմսերը կպահպանեն իրենց ուժը:

Հիշեցնենք, որ «The Fantastic Shadows» ստվերների պարի թատրոնը բարձրակարգ ակրոբատիկայի, թատերական ներկայացումների, օպտիկական պատրանքների, գերազանց ձայնային ուղեկցության և զարմանահրաշ տեսապատկերների յուրահատուկ մի համադրություն է: Թատերական ներկայացման կենտրոնական թեման մարդկությունն է և նրա զարգացումը՝ սկսած ակունքներից:
    Դիտվել է 1114 անգամ