«Ռեմարկայի» եզրափակիչները միշտ անցկացվում են մարզային որևէ քաղաքում08.04.2021
Ընթացիկ տարվա օգոստոսը Ռուսական թատերական շրջանակների համար նշանակալից է նաև այն բանով, որ կկայանա ժամանակակից դրամատուրգիայի հերթական «Ռեմարկա» մրցույթի եզրափակիչը։ Այն կկայանա Արխանգելսկ քաղաքում՝ օգոստոսի 27-29-ին։
Մրցույթից բացի այս միջոցառման շրջանակներում թատերական փորձագետների կողմից անցկացվում են նաև դասախոսություն֊հանդիպումներ։
Ժամանակակից դրամատուրգիայի «Ռեմարկա» մրցույթն անցկացվում է երկու հարթակներով՝ «Փոքրիկ Ռեմարկա»՝ մանուկ հանդիսատեսների համար նախատեսված պիեսներով, և «Մեծ ռեմարկա»՝ Չափահաս հանդիսատեսնեին հասցեագրված ստեղծագործություններով։
Հատկանշական է, որ արդեն ավանդական դարձած մրցույթի եզրափակիչները միշտ անցկացվում են Ռուսաստանի մարզային որևէ քաղաքում։ Այդպիսի միջոցառումներ արդեն կայացել են, օրինակ, Պետրոզավոդսկում, Կազանում, Վոլոգդայում, Ուֆայում, Նովոսիբիրսկում և այլն։
«Ռեմարկայի» յուրահատկություններից է նաև այն, որ եզրափակիչ անցած պիեսների ընթերցումները անցկացնում են ոչ թե առանձին ռեժիսորներ, որոնք հավաքում են իրենց թիմերը, այլ տվյալ քաղաքում գործող մշտական թատերախմբերը։
Մրցույթը համապատասխան թատրոնների գեղարվեստական ղեկավարներին է փոխանցում պիեսները, իսկ թատրոնի ղեկավարներն էլ որոշում են ռեժիսորին, որը պետք է աշխատի թատերախմբի հետ։ Այս ձևաչափը հնարավորություն է տալիս շարունակել աշխատանքը պիեսի վրա մրցույյթն ավարտվելուց հետո և հանգեցնում է նոր լիարժեք բեմադրությունների ստեղծման;