Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հետհայաց թատերական առաքելություն ժամանակակից հանդիսատեսի համար

08.10.2021


Մոսկվայի Պուշկինի անվան թատրոնը գործարկել է «Կամերային թատրոն։ Վերադարձված էջեր» խորագրով նախագիծ, որը կծանոթացնի ժամանակակից հանդիսատեսներին 1910-1940թթ֊երին այստեղ բեմադրված պիեսներին։ Նախագծին մասնակցելու համար թատրոնը սկսել է ընդունել այս նախաձեռնությանը մասնակցել ցանկացող ռեժիսորներից դիմումներ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

«Մոսկվայի կամերային թատրոնը միշտ ձգտել է խաղացանկային բազմազանության, փնտրել է ժանրային դիապազոնը, ոճը, դարաշրջանը, անունները ընդարձակող հետաքրքիր դրամատուրգիա»,֊ նշված է թատրոնի պաշտոնական կայքում։ Այստեղ կարծում են, որ կարևոր է դիտել և զգալ, թե ինչպես կարձագանքի ժամանակակից հանդիսատեսն դրամատուրգիական այն ստեղծագործություններին, որոնք 1910-1940թթ֊երին բեմադրվել են թատրոնի բեմում և արժանացել այդ ժամանակաշրջանի հանդիսատեսի բարձր գնահատականին։

Նախագծի հեղինականերին հետաքրքրում է, թե արդյո՞ք հուզում են այն ժամանակների մարդկանց հետաքրքրող հիմնախնդիրները, արդյոք այժմեական է այդ պիեսների լեզուն, ինչու են այդ աշխատանքները գործնականում անհետացել խաղացանկերից՝ Կամերային թատրոնի փակվելուց հետո։

Թատրոնում կարծում են, որ այդ տեքստերի վերադարձը ոչ միայն հարգանքի տուրք է Կամերային թատրոնին, այլև հետաքրքիր ճանապարհորդություն դեպի 20֊րդ դարի արվեստ։

Նախագծի համաձայն, ռեժիսորը պետք է ընտրի առաջարկվող պիեսների ցուցակում նշված ստեղծագործություն։ Հոկտեմբեր֊մայիս ամիսների միջակա ժամանակաշրջանում հանդիսատեսի ներկայությամբ կկատարվի պիեսների բեմական ընթերցումներ և քննարկումներ։ Արդյունքների հիման վրա կընդունվի որոշում բեմադրություններ պատրաստելու հետագա աշխատանքների վերաբերյալ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 582 անգամ