Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ Ա․Կոնչալովսկու գլխավորը լսածի և տեսածի հարմոնիան է

08.13.2021

«Օպերային ռեժիսուրայում գլխավորը հանդիսատեսի մոտ լսածի և տեսածի մեջ գեղագիտական հարմոնիայի արթնացումն է»,֊ կարծում է կինոյի և թատրոնի հայտնի ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին, որը սեպտեմբերի 15-ին և 16֊ին Մոսկվայի Նեմիրովիչ֊Դանչենկոյի անվան թատրոնում կբացի նոր թատերաշրջանը՝ նոր բեմադրության պրեմիերայով։

Անվանի ռեժիսորը հանդիսատեսին կներկայացնի իտալացի կոմպոզիտոր Ջուզեպե Վերդիի «Օթթելո» օպերայի իր մեկնաբանությունը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 636 անգամ