Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ Գազարովի, Ջիգարխանյանի թատրոնն ունի մեծ ներուժ

08.31.2021


Մոսկվայի Արմեն Ջիգարխանյանի թատրոնը նոր թատերաշրջանի մեկնարկից հետո մինչև տարեվերջ հանդիսատեսին կներկայայացնի 4 նոր բեմադրություն։։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

«Մենք պետք է հանդես գանք հզոր, ուժեղ, պրովոկատիվ։ Ողջ ուժով գործարկելու ենք այն լծակները, որոնք մեզ է տալիս արվեստը, խաղացանկի մակարդակը, պիեսների և ձևերի ճիշտ ընտրությունը, այսօրվա լեզուն»,֊ հայտարարել է Ջիգարխանյանից հետո նրա հիմնած և կայացրած թատրոնի նոր գեղարվեստական ղեկավար Սերգեյ Գազարովը։

Գազարովը խոստովանել է, որ ինքը տրամադրված է պոզիտիվ և վճռական։

Նրա ասելով, թատրոնն ունի մեծ ներուժ, պարզապես մնում է, որ այն բազմապատկվի և ավելի զարգացվի, որպեսզի «բեմադրությունների որակն ու մակարդակը դուրս բերվի բոլորովին նոր բարձրություն»։

Ջիգարխանի թատրոնն իր դռները հանդիսատեսի առաջ կբացի հոկտեմբերի 3֊ին, հիմնադրի ծննդյան օրը։




Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 543 անգամ