Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տեղափոխել է 10֊րդ դարի Ճապոնական իրականություն

09.01.2021


Ռուսաստանի Հեռավոր արևելյան տարածաշրջանի մշակութային կենտրոն Վլադիվոստոկ քաղաքում կկայանա Խաղաղօվկիանոսյան առաջին թատերական միջազգային փառատոնը։ Այդ մասին տեղեկացնում է «teatral-online.ru»֊ն։

Միջոցառումը կբացվի ճապոնացի ռեժիսոր Սաթոսի Միյագիի «Մահաբրահատա֊Նարաչարիտամ» բեմադրությամբ։

«Մահաբրահատան» գրքի վերածված ամենածավալուն էպոսներից է, որը պատմում է Հնդկաստանի պատմության և առասպելների, դինաստիական պատերազմների, քաղաքական ինտրիգների մասին։

Այդ ամենից ռեժիսորը ընտրել է Նալա թագավորի և արքայադուստր Դամայանթիի սիրո պատմությունը։

Միյագին այս սյուժեն տեղափոխել է 10֊րդ դարի Ճապոնական իրականություն և այնտեղ ներդրել ճապոնական թատերական կոլորիտ։
Բեմադրությանը ծանոթացած տարբեր մասնագետների գնահատմամբ այն լի է արևելյան փիլիսոփայությամբ և թեթև երգիծանքով և կարժանանա թե մասնագետների և թե հանդիսատեսների հավանությանը։

Ասենք, որ փառատոնի շրջանակներում կցուցադրվեն 9 տարբեր բեմադրություններ։ Աշխարհագրորեն այս միջոցառումը բավականին ընդգրկուն է։

Վլադիվոստոկում, տանտերերից բացի,հանդես կգան Վրաստանից, Արգենտինայից, Հայաստանից, Հարավային Կորեայից, Ճապոնիայից ժամանած թատերախմբեր։
Այս փառատոնն անցկացվում է Ռուսաստանի Պրիմորիեի տարածաշրջանում թատերական արվեստը զարգացնելու նախագծի շրջանակներում և անցկացվում է Մոսկվայի Ազգությունների թատրոնի գեղարվեստական ղեկավար Եվգենի Միրոնովի նախաձեռնությամբ։

Խաղաղօվկիանոսյան առաջին թատերական միջազգային փառատոնը կկայանա Սեպտեմբերի 24-֊ից մինչև հոկտեմբերի 9֊ը։


Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 567 անգամ