Երիտասարդ դրամատուրգները կստեղծագործեն պոֆեսիոնալների հսկողությամբ09.09.2021
Լոս֊ԱԵջելոսում գործող «Էխո» թատերական ընկերությունը 2021-22 թատերական տարվա համար ընտրել է իր երիտասարդ֊գործակալ դրամատուրգներին: Կառույցը նպատակ ունի ԱՄՆ֊ում ստեղծագործող երիտասարդ թատերագիրներին կապել պրոֆեսիոնալ խորհրդատուների հետ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «americantheatre.org»֊ին։
«Մենք ի սկզբանե կենտրոնացած էինք օրիգինալ աշխատանք ստեղծելու վրա», - նշել է «Էխո»֊ ի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Քրիս Ֆիլդսը և ավելացրել, որ ծրագրի հնարավորությունները կազմակերպությունը տարածում է ոչ միայն Լոս Անջելոսի և Նյու Յորքի թատերական կենտրոնների վրա, այլև դրանց ավանդական գոտիներից հեռու, այն հաշվարկով, որ դրամատուրգիայի ոլորտույմ նոր ձայներ ձևավորվեն նաև ողջ երկրում:
«Էխոն» արդեն ընտրել է փորձով և ծագմամբ յուրահատուկ ասելիքով մի խումբ գրողների, որոնք կցվել են արդեն կայացած համապատասխան պրոֆեսիոնալ գրողների հետ։ Այդ ձևաչափի համագործակցությունը հետապնդում է նոր դրամատիկական աշխատանք ստեղծելու նպատակ:
Գործակալության ժամկետի ավարտին «Էխոն» բոլորին կհրավիրի Լոս Անջելոս` փորձի փոխանակման, իսկ ստեղծված նոր պիեսները կներկայացվեն յուրահատուկ շնորհանդես֊փառատոնում՝ բեմականացված ընթերցումների ձևաչափով :