Ըստ գեղարվեստական ղեկավարի, փոխվել են պիեսների նկատմամբ հայացքն ու մոտեցումները09.20.2021
«Եթե թատրոնը հիմա ցանկանում է լինել «առաջնագծում», այն իրավունք չունի, պարզապես, թողարկել լավ, շարքային բեմադրություններ։ «Խաղաղ» ժամանակներում, երբեմն, ցանկություն էր առաջանում դիտել առանց ցնցումների բեմադրություններ, սակայն հիմա անհրաժեշտ են իրադարձային գործեր․․․»,֊ օրերս «ria.ru»֊ին տված հարցազրույցում նշել է Մոսկվայի Պուշկինի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Եվգենի Պիսարյովը։
Նրա ասելով, այս թատերաշրջանում իրենց թատրոնում սրբագրվել են ծրագրերը։ Ռեժիսորը նշել է, որ, թեև վաղուց ձևավորված պլանները պահպանել են, սակայն փոխել են պիեսների նկատմամբ հայացքն ու մոտեցումները։ Բայց որպես առարկայական օրինակ Պիսարյովը նշել է ոչ թե իրենց թատրոնում, այլ Մոսկվայի Ազգությունների թատրոնում իր կողմից նախապատրաստվող «Կաբարե» մյուզիքլի բեմադրությունը։
Խոսելով իր նոր աշխատանքի մասին, ռեժիսորը նշել է․ որ «այն քաոսի մասին է, հոգևարքի և անզուսպ ուրախության՝ ահագնացող աղետի ֆոնի վրա»։ Նա կարծում է, որ այդ պատմությունը շատ համահունչ է այսօրվան և պահանջում է վերիմաստավորում;