Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ստվերների թատրոնը ժամանակակից տեսագրությունների և անիմացիաների հետ

10.06.2021


Մոսկվայի ստվերների մանկական թատրոնում նախապատրաստվում են 3֊րդ «ShadowFest» միջազգային փառատոնին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Նախատեսվում է, որ այս ֆորումի ընթացքում հանդիսատեսներին կներկայացվեն այնպիսի բեմադրություններ, որոնք կցուցադրեն ստվերների թատրոնի և զանազան՝ տիկնիկային, առարկայական, պլաստիկ, վիզուալ և երաժտական տեխնիկաների ու ժանրերի համադրություններ։

Փառատոնը կբացվի տանտերերի՝ Մոսկվայի ստվերների թատրոնի «Այդպես էլ չգրված պատմություն» ներկայացմամբ։ Ռեժիսոր Լարիսա Վոլկովան իր բեմադրության համար գրական հենք է դարձրել Ֆյոդոր Դոստոևսկու «Եղևնին և հարսանիքը» և «Տղան Քրիստոսի մոտ՝ տոնածառի հանդեսում» պատմվածքները։ Ներկայացումը նվիրված է ռուսաստանցի մեծ գրողի 200֊ամյակի տարելիցին։ Այս բեմադրության մեջ ավանդական տիկնիկային ստվերների թատրոնը համադրված է ժամանակակից տեսագրությունների և անիմացիաների հետ։

Փառատոնում հանդես կգան նաև Ռուսաստանի մի շարք այլ բնակավայրերից և Մակեդոնիայից ժամանած թատերախմբեր։ Փառատոնի եզրափակումը վստահված է Մոսկվայի «Ուսյալ արջ» թատրոնին, որը կներկայացնի «Կախարդական հայելի» բեմադրությունը և Մակեդոնիայից ժամանած «Shadow and clouds» թատրոնին, որը կցուցադրի «Ալիսան և հրաշքները» բեմադրությունը։

Մոսկվայի«ShadowFest» ստվերների թատրոնների միջազգային փառատոնը նպատակ ունի հանդիսատեսներին ծանոթացնելու ժամանակակից թատրոնի այս տեսակի բոլոր դրսևորումներին։

Մոսկվայի ստվերների թատրոնն Ռուսաստանում միակ պրոֆեսիոնալ խաղացանկային թատրոն է, որը ներկայացումներ է պատրաստում այս ժանրի բոլոր տեխնիկաներով։ Այն հիմնադրվել է 1944թ․֊ին։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 820 անգամ