Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նոր թատերական տարածքը կարող է ձևափոխվել 4 կոնֆիգուրացիաներով

10.06.2021


Ռուսաստանի մայրաքաղաքում շուտով շարք կմտնի նոր բաց թատերական տարածք։ Այն արդեն ստացել է «Արթ հարթակ» անվանումը և կգործի Մոսկվայի քաղաքապետարանի հսկողույան ներքո։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Նոր հարթակը կոչված է ծառայելու անկախ թատերական նախագծեր իրականացնող կոլեկտիվներին և անհատներին։

Այս նոր մշակութային տարածքում ստեղծվել է 300 նստատեղ ունեցող դահլիճ֊տրանսֆորմեր։ Միջոցառումների անցկացման պարագայում դահլիճը կարող է ձևափոխվել 4 կոնֆիգուրացիաներով, որոնցից ամեն մեկը ստացել է մեկ թատերական նշանավոր գործիչի անուն՝ «Բորովսկի», «Շեյնցիս», «Լեվենտալ» և «Բարխին»։

Արդեն ծրագրված է, թե ինչ է լինելու այս թատերական հարթակում անցկացվելիք առաջին միջոցառումը։ Այն կտրամադրվի Մոսկվայի գեղարվեստական թատրոնի հետ անցկացվող «TheatreONstage» ծրագրին, որը միջազգային «Արթ֊հարթակ» ծրագրի առաջատար բաղկացուցիչն է և ապահովում է բեմադրությունների պատրաստումը, թողարկումը և հետագա վարձութային քաղաքականությունը։

«Արթ հարթակում» թատերական գործիչները կարող են ներկայացնել իրենց նախագծերը և պատրաստել բեմադրությունների էսքիզները։ Լաբորատոր ցուցադրությունների արդյունքների հիման վրա փորձագիտական խորհուրդը կորոշի հաղթողին, որի նախագիծն էլ կիրականացվի 2022թ․֊ին։ Այս ծրագրին մասնակցել ցանկացողների հայտերը ընդունվում են մինչև հոկտեմբերի 11֊ը։

Ասենք, որ թատերական նոր տարածքի ծառայություններից օգտվելու ցանկություն են հայտնել մոսկովյան 120 անկախ թատերախմբեր։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 778 անգամ