Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ տնօրենի, թատրոնում ամենավտանգավոր տեղը բեմն է

10.11.2021

«Թատրոնում ամենավտանգավոր տեղը բեմն է։ Նույնիսկ եթե այնտեղ չկա դեկորացիայի անգամ մի փոքր կտոր։ Այդ մասին օրերս հայտարարել է Մոսկվայի «Նոր օպերա» թատրոնի տնօրեն Անտոն Գետմանը։ Այդ մասին «iz.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

«Սցենոգրաֆը, ստեղծելով ներկայացման տարածական կերպարը, նախ և առաջ հանդիսանում է արարիչ, արվեստագետ և պատասխանատու չէ թատրոնի անվտանգության համար։ Դա չի վերաբերում նրա իրավասություններին»,֊ նշել է Գետմանը։

Ըստ նրա, բեմը առավելագույն վտանգավորության տարածք է։ Գետմանը նշում է, որ բավական է բեմ դուրս գալ և բարձրացնել գլուխը։ «Եվ դուք կտեսնեք, որ ձեր գլխավերևում կախված են տոննաներով լուսավորման, ձայնային, մեխանիկական , էլեկտրոնային և այլ սարքավորումներ»,֊ ընդգծել է թատրոնի տնօրենը։
Գետմանը նշել է, որ ամենատարբեր արտակարգ դեպքերը տեղի են ունենում հենց բեմում։

«Նոր օպերայի» տնօրենի արտահայտած այս մտքերի համար հիմք է հանդիսացել հոկտեմբերի 9֊ին Ռուսաստանի Մեծ թատրոնում տեղ գտած դժբախտ պատահարը, որի հետևանքով «Սադկո» օպերայի ցուցադրության ժամանակ զոհվել է մնջախաղի համույթի 37֊ամյա արտիստ Եվգենի Կուլեշը։

Այս դժբախտ դեպքի հանգամանքներով զբաղվող իրավապահ մարմինների գնահատմամբ արտիստը ընդհանուր աղմուկի մեջ չի լսել իրեն հասցեագրված զգուշացումները, որ ժամանակն է վազքով հեռանալ դեկորացիայից, որը արագ թափով իջեցվում էր ցած․․․

Դժբախտ պատահարից հետո ներկայացումն, անշուշտ, դադարեցվել է, հանդիսատեսին խնդրել են հեռանալ․․․

Նշենք, որ արձանագրվել է, որ դկորացիան կշռել է 2 տոննա և ցած է իջեցվել վայրկյանում մոտ 1,5-2 մետր արագությամբ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 635 անգամ