Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պլասիդո Դոմինգոն անձամբ է տվել «Operalia» միջազգային մրցույթի մեկնարկը

10.19.2021


Հեկտեմբերի 18֊ին Ռուսաստանի Մեծ թատրոնում մեկնարկել է օպերային երգիչների «Operalia» միջազգային մրցույթը։ Այդ մասին թատրոնի մամլո ծառայության տարածած տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։

Մրցույթը 1993թ․֊ին հիմնադրել է համաշխարհային համբավ վայելող տենոր Պլասիդո Դոմինգոն։ Այն նպատակ է հետապնդում օժանդակել օպերային արվեստի մեջ առաջին քայլերն անող երիտասարդներին, Ռուսաստանում անցկացվում է առաջին անգամ։

Մասնակիցների նախնական լսումներին մասնակցել են 18-32 տարեկան 34 երգիչներ, որոնք ընտրվել են աշխարհի ամենատարբեր երկրներից ստացված հարյուրավոր հայտերից։ Մրցույթի մասնակիցների մեջ կան երգիչներ, որոնք ժամանել են ԱՄՆ֊ից, Հարավային Կորեայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Դանիայից, Բելգիայից, Ուկրաինայից և այլ երկրներից։

«Operalia֊2021»֊ի մեկնարկը տվել է անձամբ Դոմինգոն։

Մրցույթի ավարտը կնշանավորվի գալա համերգով, որը կկայանա հոկտեմբերի 24֊ին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 499 անգամ