Ջեմս Թիերեն հանդես կգա Վրաստանի մայրաքաղաքում10.27.2021
20֊րդ դարի մեծահռչակ կատակերգու Չառլի Չապլինի թոռը, շվեյցարացի դերասան, ռեժիսոր, ակրոբատ, մնջախաղաց, և երաժիշտ Ջեյմս Թիերեն, նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 2֊ին կդառնա Վրաստանի մայրաքաղաքում կայանալիք Թբիլիսյան միջազգային փառատոնի գլխավոր գործող անձը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
Շվեյցարացի հայտնի արտիստին Թբիլիսի հրավիրելու գաղափարը մտահղացել է ռեժիսոր, սցենարիստ և նկարիչ Ռեզո Գաբրիաձեն։
«Շատ վաղուց, գործնականում մեկ այլ կյանքում, մինչկովիդյան ժամանակաշրջանում, երբ փառատոնը նոր էր ծնվում, Ռեզո Գաբրիաձեն խոսեց մեզ հետ փառատոնի, թատրոնի, ներկայացումների մասին։ Նա մեզ ասաց, որ կա այսպիսի հիանալի մի դերասան Շվեյցարիայում, հիանալի բեմադրություններով և ընդունակություններով։ Նա ասաց, որ գտնենք նրան և բերեք։֊ իր Facebook֊յան էջում գրել է փառատոնի տնօրեն Եկատերինա Մազմիշվիլին
Այդ առաջարկությունը փառատոնի կազմակերպիչները անմիջապես ընդունել են և արագ գտել Ջեյմս Թիերեին։ Սակայն նրան Թբիլիսի հասցնելու համար շատ ժամանակ է պահանջվել․․․
Վրաստանի մայրաքաղաքում Ջեյմս Թիերեն հանդես կգա աղմկահարույց «Mo`s concert» բեմադրությամբ, որը նա ստեղծել է կորոնավիրուսի համաշխարհային համաճարակի ժամանակ։
Հիշեցնենք, որ Ջեյմս Թիերեի ծնողները՝ Վիկտորիա Չապլինը և Ժան֊Բատիստ Թիերեն հանդիսանում են կրկեսային արենան, դրաման և թատրոնը և ավանդական կրկեսային ժանրերը միավորող «Նոր կրկեսի» նախաձեռնողներից։ Ջեյմս Թիերեն իր հիմնած «La Compagnie du Hanneton» թատերախմբի հետ աշխատում է այդ ուղղության շրջանակներում և արժանանում է ջերմ ընդունելության աշխարհի ամենատարբեր հանդիսասրահներում։