Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նիկուլինի 100֊ամյակը կնշանավորվի նոր կրկեսի ձևաչափով

11.12.2021

2021 թ․ դեկտեմբերի 18֊ին լրանում է խորհրդային կատակերգական կինոյի և կրկեսի նշանավոր արտիստ Յուրի Նիկուլինի ծննդյան 100 ամյակը։ Հոբելյանի կապակցությամբ Մոսկվայի Մեյերհոլդ կենտրոնը պատրաստել է կրկեսային «Գրեթե լուրջ» վերնագրով ներկայացում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Այս բեմադրության հիմքում ընկած է դրամատուրգ Եգոր Զայցևի պիեսը, որը նա գրել է Նիկուլինի համանուն ինքնակենսագրական գրքի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստի գործընկերների հիշողությունների հիման վրա։

Ներկայացման մեջ ռեժիսոր Ելենա Պոլդին ընդգրկել է Մոսկվայի թատերական արվեստների պետական ինստիտուտի շրջանավարտներին և մի շարք փորձառու արտիստների։

Բեմադրության ռեժիսորը նշել է, որ երիտասարդները հիմնականում կրկեսի ռեժիսուրայի ամբիոնի շրջանավարտներ են, որոնց առաջարկվել է ինքնուրույն ընտրել Նիկուլինի ինքնակենսագրության ցանկացած հատված, աշխատել այդ հատվածի վրա՝ կիրառելով արտահայտչականության զանազան միջոցներ՝ խոսակցական, դիտողական, պլաստիկ․․․ Այս կերպ զրուցելով կրկեսի և կինոյի արտիստների, լրագրողների և մեծ դերասանի թոռների հետ, նրանք կարողացել են վերականգնել արտիստի անցած կյանքի ուղին նոր կրկեսի ձևաչափով։

Ավելացնենք, որ «Գրեթե լուրջ» ներկայացման ռեժիսոր Ելենա Պոլդին ծնվել է կրկեսի արտիստների ընտանիքում, աշխատել է Նիկուլինի կրկեսում, իսկ հիմա ղեկավարում է թատերա֊կրկեսային «Անտկվարային կրկես» ընկերությունը։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 626 անգամ