Սիրո պակասից ձևավորված սյուժե, որտեղից վերադարձ չկա․․․11.19.2021
Փոքրիկ սրճարանի աշխատակիցները, որոնց գործերն այնքան էլ լավ չեն ընթանում, որոշում են գտնել և մեկ երեկո իրենց մոտ հավաքել բոլոր միայնակ սրտերին։ Նրանց կազմակերպած այդ միջոցառմանը գալիս են տիկնայք, որոնց տարիքն արդեն «անց է» և․․․ իրադարձությունները ստանում են անկանխատեսելի ընթացք․․․
Այսպիսի սյուժետային «կարմիր թել» է սկսում ձգվել Մոսկվայի «Տեատր․դոք» ոչ պետական թատրոնի նոր ներկայացման մեջ, որը վերնագրված է հերոսներին ամենաճշգրիտ նկարագրությունը տրված բառերով․․ «Միայնակ սրտերի երեկո»;
Այս նոր բեմադրության մեջ բոլոր պատումները միավորված են սիրո պակասից ձևավորված սյուժեում, որտեղից վերադարձ չկա․․․
Ռեժիսոր Օլգա Պրիխուդայլովան նշում է, որ այս ներկայացումը այն բանի մասին է, թե որքան կարևոր է ինքն իրեն սիրելը, այն մասին, թե ինչպես ենք մենք դավաճանում մեր երազանքներին․․․ Ըստ նրա կերպարները ստացվել են «չեխովյան», սակայն այն տարբերությամբ, որ դրանք մեր օրերի մարդիկ են։
«Նրանք խոսում են և չեն լսում միմյանց, նրանք սեր են ցանկանում և չեն տեսնում, որ այն իրենց կողքին է»,֊ ընդգծել է ռեժիսորը։
Ի դեպ, Օլգա Պրիխուդայլովան «Տեատր․դոք» թատրոնում դերեր է խաղացել և մասնակցել պիեսների ընթերցումների, իսկ այս բեմադրությունը նրա ռեժիսորական դեբյուտն է։
Պիեսի հեղինակը Մարինա Կրապիբինան է։ Նա այն դրամատուրգներից է, որոնք կարևորում են հատկապես վավերագրական նախագծերը։ Նրա պիեսներից որոշները թատերական Ռուսաստանի հեղինակավոր «Ոսկե դիմակ» մրցանակաբաշխության մասնակից են։ Նրա գործերը արժանանում են ժամանակակից ռուսաստանյան թատերական արվեստի զարգացման ջատագովների ուշադրությանը (Կոնստանտին Բոգոմոլով, Ռուսլան Մալկով, Դմիտրի Բրուսնիկին և այլք)։
Բեմադրության պրեմիերային ցուցադրությունները կկայանան նոյեմբերի 25֊ին և դեկտեմբերի 24֊ին։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: