Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գերմանիայում չեղյալ են հայտարարել ռուսաստանցի բալետմայստերների «Շչելկունչիկ»֊ը

11.25.2021

Բեռլինի պետական բալետը չեղյալ է համարել ամանորի նախօրեի համար նախատեսված ռուսաստանցի բալետմայստերներ Վասիլի Մեդվեդևի և Յուրի Բուրլակի բեմադրած «Շչելկունչիկ»֊ի բեմադրությունը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Բալետից հրաժարվելու պատճառն այն է, որ բեմադրության մեջ արձանագրել են մշակութային կարծրատիպեր և ռասիզմի դրսևորումներ։

Գերմանական «Bild» թերթին տված հարցազրույցում Բեռլինի պետական բալետի ղեկավարի պաշտոնակատար Քրիստինե Թեոբալդը հայտարարել է, որ ռուսաստանցի բալետմայստերների 2013 թ․ին պատրաստած բեմադրությունը հանդիսանում է Մարիուս֊Պետիպայի 1892 թ․֊ին հեղինակածի վերակառուցումը։

Նա նաև նշել է, որ «մենք տեսնում ենք այն, ինչը խորեոգրաֆ Մարիուս Պետիպան էր ներկայացնում, թող որ հիմա պարում է ժամանակակից կոլեկտիվը»։ Ըստ նրա հետգաղութատիրական ժամանակաշրջանի խաղացանկի որոշ տարրեր հանդիսանում են բարդ։

«Ես համոզված եմ, որ այդ «Շչելկունչիկ»֊ը պետք է ներկայացվի նոր կոնտեքստում, մենք պետք է նորովի կարդանք այդ խաղացանկը»,֊ ընդգծել է Թեոբալդը։ Նա նաև նշել է, որ, օրինակ հիմնախնդրային տարր է երկրորդ պատկերում երկու սև գրիմավորված երեխաների հայտնվելը։ Ըստ նրա, միանգամայն արդարացի է այն, որ դեռ 2015թ․֊ին Բեռլինի պետական բալետը սկսել է բողոքներ ստանալ այդ կապակցությամբ։

Ներկայացման մեջ այլ բարդություններից նա առանձնացրել է նաև «ցանվող քայլքով չինական պարը, «հարեմի կանաց ուղեկցությամբ արևելյան պարը» և մենապարողի շագանակագույն դիմահարդարումը։

«Շչելկունչիկ» բալետի բեմադրության վրա ծախսվել է 1,5 մլն եվրո։ Այժմ Բեռլինցի հանդիսատեսին, դրա փոխարեն, դեկտեմբերի 3-ից կներկայացվի «Դոն Կիխոտ» բալետը։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 476 անգամ