Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նույն բեմադրությունը ցուցադրվել է արդեն 400 անգամ

11.29.2021

Նախօրեին, նոյեմբերի 28֊ին, Սանկտ֊Պետերբուրգի Փոքր դրամատիկական թատրոն֊Եվրոպայի թատրոնում կայացել է գեղարվեստական ղեկավար Լև Դոդինի բեմադրած չեխովյան «Քեռի Վանյայի» 400֊րդ ցուցադրությունը։ Այդ մասին «ՏԱՍՍ»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։

Չեխովի հանրահայտ պիեսի այս ընթերցումը Դոդինը բեմ է բարձրացրել 2003 թ․֊ին։ Այն անմիջապես արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։ Բեմադրությունը ներկայացվել է Ռուսաստանի շատ բնակավայրերում և անընդմեջ հրավիրվել է նաև արտասահմանյան երկրներ։ Առավել ստույգ, Դոդինի այս բեմադրությունը դիտել են 18 երկրներում։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 458 անգամ