6֊րդ փառատոնում «Տարտյուֆը» կխոսի BRICS-ի երկրների լեզուներով12.01.2021
Նոյեմբերի կեսերին Մոսկվայում Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության (BRICS) թատերախմբերի մասնակցությամբ կայացած 5֊րդ միջազգային փառատոնում, որը նվիրված էր Դոստևսկու 200֊ամյակին, որոշվել է, որ հաջորդ համանման միջոցառումը կնվիրվի ֆրանսիական թատրոնին։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։
Ի տարբերություն Ռուս դասականի հոբելյանին նվիրված այս փառատոնի, որտեղ թատրոններին գրողի բեմադրվելիք ստեղծագործություններն ընտրելու ազատություն էր տրված, 2022թ․֊ի ֆորումում կներկայացվի ֆրանսիական թատրոնը։ Ընդ որում, այն կներկայացվի մեկ հեղինակով և այդ հեղինակի միայն մեկ ստեղծագործությամբ։
Իրականում հենց այդպիսին է BRICS-ի երկրների այս թատերական ֆորումի ձևաչափը, որը թե հանդիսատեսին և թե մասնագետներին հնարավորություն է ընձեռում նույն տեքստի հիման վրա տարբեր երկրներում պատրաստված բեմադրությունները համեմատելով զգալ բեմադրիչների ու դերասանների հեղինակային լուծումների տարբերությունները և համապատասխան թատերական կոլեկտիվի դավանանքն ու ավանդույթները։
Ֆրանսիական թատրոնը գալիք փառատոնում կներկայացվի Մոլիերով և նրա հեղինակած հանրահայտ «Տարտյուֆով»։
Ասենք, որ փառատոնի կազմակերպիչները BRICS֊ի անդամ երկրների հետ միասին իրենց միջոցառմանը մասնակցելու են հրավիրում նաև այլ երկրների մասնագիտական բուհերի ներկայացուցիչների։