Հեքիաթասացները Ամանորը կբերեն ըստ գոթական սկզբունքների12.27.2013
Մոսկվայի լավագույն հեքիաթասացները որոշել են Մեյերհոլդի կենտրոնում Ամանորը դիմավորել ըստ գոթական սկզբունքների, հաղորդում է այդ հաստատության պաշտոնական կայքը:
Բեմադրիչ Ելենա Նովիկովան ՌԴ Մշակույթի նախարարության և «Мастерская на беговой» լաբորատորիայի օժանդակությամբ հանդիսատեսներին կներկայացնի ուրվականների և գերբնական երևույթների և շատ այլ համանման առեղծվածների թատերական դրսևորումները:
Դերասանները, գրում է կայքը, համատեղության կարգով կդառնան «Թատրոնում գերբնական երևույթների գիտահետազոտական ինստիտուտի 5-րդ բաժնի ասիստենտներ»: Նրանք Մեյերհոլդի կենտրոնի լսարաններից մեկում կկարդան հետաքրքրաշարժ ինտերակտիվ դասախոսություն:
Դրանից հետո հյուրերին կցուցադրեն ուրվականների մասին հետաքրքիր պատմություններ՝ Ալիսա Քոոնենին, Բանակի թատրոնում զմռսվածին, Օպերայի ուրվականին, Ստանիսլավսկու ստվերին, ինչպես նաև մի շարք թատերական նախանշանների՝ խաղալ հանգուցյալ դագաղում, «չրթել» արևածաղկի սերմ, խաղալ Գոգոլին կամ «Մաքբեթին», ձեռքից վայր գցել ընթերցվող տեքստը և այլն:
Վերջում բոլոր հյուրերին կհավաքեն սրճարանում և կուղեկցեն Սև դահլիճ և կեզրափակեն երեկոն Սև Դի Ջեյի մատուցած երաժշտության ներքո: