Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մետրոպոլիտեն օպերայում որոշել են բաց չթողնել հաջողության ազդակը

12.09.2021


Նյու֊Յորքի Մետրոպոլիտեն օպերայում որոշել են բաց չթողնել հաջողության այն ազդակը, որն առաջացել էր աֆրոամերիկացի կոմպոզիտոր Թերենս Բլենչարդի «Իմ հոգու կրակը» ջազ֊օպերայից և, հանուն դրա, փոխել են եկող թատերաշրջանի պլանները։ Այդ մասին թատրոնի գլխավոր տնօրեն Մեթ Փիթեր Գելբայի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Նոր թատերաշրջանում, ավելի ստույգ 2023 թ․֊ի գարնանը, թատրոնը իր հանդիսատեսին կներկայացնի Բլենչարդի նոր ստեղծագործությունը՝ «Չեմպիոնը» օպերան, որը պատմում է բռնցքամարտիկ Էմիլ Գրիֆֆիտի մասին, ում երիտասարդ տարիքում կմարմնավորի բաս֊բարիտոն Ռայան Սփիդո Գրինը, իսկ ավելի ուշ հասակում Էրիկ Օուենսը։։

«Առայժմ ես փորձում եմ իմաստավորել «Իմ հոգու կրակի» արձագանքը։ Ինձ համար մեծ երջանկություն է լուրը, որ «Մետրոպոլիտեն» օպերայում կբեմադրվի իմ առաջին, «Չեմպիոնը» ստեղծագործությունը»,֊ նշել է կոմպոզիտորը և ընդգծել, որ անհամբեր սպասում է այն հնարավորությանը, որպեսզի արժանին հատուցի այս գործում ներգրավվածների տաղանդը։

Ասենք որ «Չեմպիոն» օպերայի պրեմիերան կայացել է 2013 թ․֊ին Սենթ֊Լուիս քաղաքի օպերային թատրոնում։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 901 անգամ